Ինչպես դանդաղեցնել ծերացման գործընթացը
LIFEPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում միջոցներ՝ ծերացման գործընթացը դանդաղեցնելու համար.
Հատապտուղներ

Հատապտուղները պարունակում են հակաօքսիդատներ, որոնք հատապտուղներին հաղորդում են հագեցած գույն եւ դանդաղեցնում են ծերացման պրոցեսը։ Որքան մուգ է հատապտուղը, այդքան ավելի բարձր է հակաօքսիդանտների պարունակությունը: Օրական մեկ բաժակ թարմ կամ սառեցված հատապտուղները պայքարում են ծերացման դեմ:
Կանաչ թեյ

Գիտնականները պնդում են, որ օրական ավելի քան երեք բաժակ կանաչ թեյ խմող մարդիկ ավելի երկար են ապրում: Կանաչ եւ սպիտակ թեյերը պարունակում են ավելի շատ հզոր հակաօքսիդանտ, որը կապված է սիրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի տարբեր ձեւերի ավելի ցածր ռիկսի հետ:
Ձուկ

Սաղմոնի ճարպոտ ձկները մեծ քանակությամբ օմեգա 3 ճարպաթթուներ են պարունակում, որոնք պայքարում են ծերության շատ հիվանդությունների, այդ թվում սիրտանոթային հիվանդությունների դեմ:
Ընկույզ

Ցանկացած տեսակի ընկույզը պարունակում է ծերացման դեմ պայքարող մեծ քանակությամբ օմեգա 3 ճարպաթթուներ: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ մարդիկ ովքեր ամեն օր ընկույզ են կերել , 60 %-ով ավելի քիչ են ենթարկվել սրտի կաթվածի: Ընկույզներն օգնում են նաեւ մաշկը երտասարդ պահպանել:
Լոլիկ

Լոլիկին կարմիր գույն տվող հակաօքսիդանտը երիատասարդ է պահում մաշկը, ինչպես նաեւ կարող է նվազեցնել սրտային հիվանդությունների եւ քաղցկեղի որոշ տեսակների հավանականությունը:
Շոկոլադ

Գերմանական հետազոտությունը ցույց տվեց, որ օրական ոչ մեծ քանակությամբ շոկոլադը 40 %-ով նվազեցնում է սրտի կաթվածի եւ ինսուլտների ռիսկը: Հետազոտությունը ցույց է տվել, որ շոկոլադը ուժեղացնում է ուղեղի աշխատանքը եւ նվազեցնում զարկերակային ճնշումը:
Սուրճ

Սուրճը հարուստ է հակաօքսիդանտներով։ Հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճը նվազեցնում է ծերունական շատ հիվանդությունների ռիսկը, այդ թվում սրտի հիվանդությունների, շագանակագեղձի քաղցկեղի, հաստ աղու քաղցկեղի, եւ շաքարային դիաբետի:
Գինի
Յուրաքանչյուր օր գինու չափավոր քանակությունը կարող է նվազեցնել ծերացման շատ հիվանդություններ, օրինակ սրտի կաթվածը, շաքարախտը, ճարպակալումը, կարիեսը, եւ քացղցկեղի որոշ տեսակներ:
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



