Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Միջուկայի՞ն, թե՞ խելագարության մրցավազք...

INTERNATIONAL NEWS
Ամերիկյան Politico հանդեսն ուշագրավ մի նյութ է հրապարակել այն մասին, թե հնարավոր է, աշխարհը դարձյալ կանգնի միջուկային սպառազինության մրցավազքի առջև, որովհետև հանրապետական սենատորները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մղում են չեղարկելու Ռուսաստանի հետ ստորագրված՝ Ռազմավարական զենքերի կրճատման մասին պայմանագիրը:
 
Ընդհանրապես, ընդունված է ասել, որ Միջուկային սպառազինությունների մրցավազքը (Nuclear arms race) ԱՄՆ–ի և ԽՍՀՄ–ի միջև՝ միջուկային զենքի ասպարեզում գերակայության հասնելու պայքարն էր Սառը պատերազմի տարիներին: Եվ գաղտնիք չէ, որ թեև միջուկային երկրների քանակն աճեց, միևնույն է, հիմնական մրցակիցները ԽՍՀՄ–ը և ԱՄՆ–ն են դիտարկվել (իսկ այսօր՝ ԱՄՆ–ն և ՌԴ–ն), որոնք հսկայական նյութական միջոցներ էին ծախսում՝ ի հաշիվ երկու երկրների բարօրության: Այդ պայքարը խիստ դրամատիկ ընթացք ունեցավ մինչև 1970–ականներ, որն ընդունված է կոչել Մեղմացման շրջան: Համենայն դեպս, հենց 1972 թվականի մայիսին ստորագրվեց երկու շատ կարևոր փաստաթուղթ, որից մեկը Հակահրթիռային պայմանագիրն էր, իսկ մյուսը՝ Հարձակողական զենքերի սահմանափակման ժամանակավոր համաձայնագիրը: Առաջինով երկու տերությունները պայմանավորվեցին հակահրթիռային պաշտպանության սոսկ երկուական համալիր ունենալ, իսկ երկրորդը սահմանում էր բալիստիկ հրթիռների և սուզանավերից արձակվող հրթիռների առավելագույն քանակը, ինչը, փաստորեն, կրճատեց միջուկային փորձարկումների վրա ծախսվող միջոցները և մեղմացրեց ճակատագրական պատերազմի սպառնալիքը։ Մյուս կողմից էլ՝ քանի որ չէր սահմանվել, թե ամեն երկիր քանի մարտագլխիկ կարող էր տեղակայել հրթիռի վրա՝ մրցավազքը շարունակվեց: Եվ չնայած՝ 1979 թվականի հունիսի 18–ին Վիեննայում ստորագրվեց Ստրատեգիական զենքերի սահմանափակման մասին հաջորդ պայմանագիրը, որով սահմանափակվեցին կողմերի և՛ միջուկային զինանոցները, և՛ տեխնոլոգիաները, Détente–ի, այսինքն՝ Մեղմացման շրջանն ավարտվեց 1980–ի հունվարին ԽՍՀՄ–ի՝ ԱՖղանստան ներխուժմամբ և կողմերի հետագա խելագարությամբ: Հենց այդ ժամանակ Ջիմի Քարտերին փոխարինած նախագահ Ռոնալդ Ռեյգանը նոր թափով վերսկսեց սպառազինությունների մրցավազքը, իսկ նրա քաղաքականությունը ոգեշնչեց բազում ռեժիսորների՝ ստանալով «Աստղային պատերազմներ» անվանումը։
 
Քանի որ այդ շրջանում ԽՍՀՄ–ը փաստացի տնտեսական կոլապսի և, այսպես կոչված, Պերեստրոյկայի առջև էր կանգնած՝ Միխայիլ Գորբաչովը փորձեց համաձայնության գալ Ռեյգանի հետ, որը մերժեց առաջարկվող հիմնական դրույթները: Բայց քանի որ ԱՄՆ–ն էլ առանց խնդիրների չէր ապրում, Ռեյգանի ծրագիրը չեղարկվեց, հարաբերությունները զգալիորեն բարելավվեցին, և 1987 թ. դեկտեմբերի 8–ին կողմերը Վաշինգտոնում ստորագրեցին «Միջանկյալ միջուկային ուժերի» (Intermediate Nuclear Forces (INF) Treaty) մասին անժամկետ պայմանագիրը:
 
Կարճ ժամանակ անց, սակայն, ԽՍՀՄ–ը փլուզվեց, Ռուսաստանը հայտնվեց նոր փուլում, և ձեռնարկվեցին «Հետսառըպատերազմյան զսպվածության էության» (Essentials of Post–Cold War Deterrence) բանակցությունները, որոնց արդյունքում, 2010 թ. ապրիլի 8–ին, նախագահներ Բարաք Օբաման և Դմիտրի Մեդվեդևը ստորագրեցին Ստրատեգիական զենքերի կրճատման նոր պայմանագիրը՝ New START Treaty–ն՝ 50%–ով նվազեցնելով միջուկային զենքերի արձակման կայաններն ու մարտագլխիկները:
 
Ի դեպ, Սենատը մեծամասնությամբ վավերացրեց այն, բայց այժմ ոմանք, փաստորեն, կամենում են օգտվել ներկայի նախագահ Թրամփի այն տրամադրությունից, թե՝ «ԱՄՆ–ն պիտի մեծացնի և ուժեղացնի իր միջուկային կարողությունը»՝ սադրելով ողջ աշխարհին: Իսկապես. սոսկալի է մտածել անգամ, թե ինչ կարող է պատահել այն բանից հետո, երբ վերսկսվի այն, ինչ Միջուկային սպառազինությունների մրցավազք կամ՝ Սառը պատերազմ էին կոչում ժամանակին…
 
Գոհար Սիմոնյան
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference