Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Պայթյուն», որից սկիզբ առավ մարդկային քաղաքակրթության ձևավորումը

SOCIETY
Դեռևս 19–րդ դարում եվրոպական գիտնականների կողմից պարտադրված այն մտայնությունը, թե հայերը եկվորներ են, եկել ու վերաբնակվել են Հայկական բարձրավանդակում, մինչ վերջին ժամանակներս աներկբա իրողություն էր համարվում ոչ միայն այլազգի, այլև որոշ հայ գիտնականների համար: Նավերի հնագիտական բացահայտումները նոր և իրեղեն փաստերի հիման վրա հնարավորություն ընձեռեցին վերանայելու և սրբագրելու արմատացած այս տեսակետը:
 
2008–2009 թթ. պեղումների արդյունքում Ներքին Նավերում բացվեց մի հրաշալի մոնումենտալ շինություն` փռված շուրջ 300 քառակուսի մետր տարածության վրա:
Ինչպես հետագայում պարզվեց, բոլոր հիմքերը կան այն տաճարական կառույց համարելու: Մոնումենտալ չորս սրահներից բաղկացած կառույցի հարևանությամբ գտնվում են դամբարաններ, սրբազան մոխիրը պահելու հորեր, թերևս` ծիսական խարույկի հետքեր:
 
Ուշագրավ է, որ արիական ծիսակարգը Ներքին Նավերում հավաստված է դեռևս Ք. ա. III հազարամյակի երկրորդ կեսից: Արիական ծեսով իրականացված միջին բրոնզի դարի թաղումների հարևանությամբ հայտնաբերված տաճարական կառույցը, սրան մերձակա թաղումները` կատարված զրադաշտական գաղափարախոսության համաձայն, վկայում են, որ դամբարանադաշտը գործել է Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակից մինչև Ք.հ. 4–5 դարերն անընդմեջ: Այսինքն` հերթագայելով ընդգրկվում են միջին և ուշ բրոնզի դարերի, Վանի թագավորության, Երվանդյան, Արտաշեսյան, Արշակունիների հարստությունների ժամանակաշրջանները:
 
Եվ արդեն միանշանակ է, որ այս դամբարաններում թաղման իր ծեսն է արել նույն ժողովուրդը` բրոնզե դարից սկսյալ մինչև վաղ քրիստոնեական ժամանակները: Ասել է թե` Հայկական բարձրավանդակը հենց հայ էթնոսի բնօրրանն է: Այս հողի վրա ապրող ժողովրդի պատմությունը չի ընդհատվել հազարամյակների մեջ:
 
Իսկ մեր կորցված հայրենիքի` Արևմտյան Հայաստանի տարածքներում որքան հնավայրեր կլինեն, որոնց բացահայտումը կամրապնդի այս տեսակետները և նոր լույս կսփռի մեր ժողովրդի ծագումնաբանության հարցերին: Հասկանալի պատճառով մենք դեռևս չենք կարող մոտենալ դրանց: Սակայն միջազգային լրատվամիջոցների շնորհիվ այնուամենայնիվ ինչ–որ բան հասու է դառնում:
 
Մի քանի տասնամյակ շարունակ թուրք–գերմանական համատեղ արշավախումբը պեղումներ էր իրականացնում Եփրատի միջին հոսանքում, Գյոբեկլի թեփե (հայերեն` Պորտասար), Նովելի թեփե և այլ հուշարձաններում: Հնավայրն ընդգրկում է ամբողջական շրջան: Հայտնաբերված է տաճարական համալիր:
 
Ուսումնասիրությունների արդյունքում վեր է ելնում հնագիտական բացահայտումների ապշեցուցիչ աշխարհ: Երկար ժամանակ գերմանացի գիտնականները լռում էին արդյունքների վերաբերյալ: Բանն այն է, որ ռադիո–ածխածնային անալիզի արդյունքները խելքից, մտքից դուրս ժամանակ էին նշում. հասնում էր մինչև Քրիստոսից առաջ 11–10–րդ հազարամյակ:
 
Փաստորեն այս բացահայտումը տրամագծորեն փոխում է մարդկության պատկերացումը հին աշխարհի` մասնավորապես միջին և նոր քարե դարի վերաբերյալ: Լրատվամիջոցներով սփռվող փաստերը հավաստում են, որ հնարավոր է` այստեղ տեղի է ունեցել «պայթյուն», որտեղից և տարածվել են մշակութային շատ ու շատ տարրեր: Եվ դրանց հիման վրա էլ ձևավորվել է մարդկության ներկայի քաղաքակրթությունը:
 
 
Գոհար Սարդարյան
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League