«Հեղափոխություն» կոչվող ապրանքը Հայաստանում պահանջարկ չունի
POLITICSԽորհրդարանական ընտրություններից հետո, թեև տեսանելի էր, որ «ՕՐՕ» դաշինքից միայն պայծառ հիշողությունները կմնան, սակայն որոշակի դադարից հետո, կարծես թե ճիգեր են գործադրվում հանրությանը ցույց տալու համար, որ ամեն ինչ կարգին է: Երկու նախկին արտգործնախարարները և նախկին պաշտպանության նախարարը մինչ օրս չեն հերքել միասնական ուժ ստեղծելու մասին տեղեկությունները, բայցև իրենց ելույթներով ու քայլերով չեն էլ հաստատել, որ ինչ–որ բան իրականացնում են: Իրականում հասկանալի էլ չէ, թե եվրոպամետ ու ռուսամետ ուղղվածություն ու հայացքներ ունեցող քաղաքական ուժերն ու գործիչներն ինչ ընդհանուր կետի շուրջ կարող են միավորվել, բայց որ նման միավորումը բավականին հետաքրքիր կլինի, միանշանակ է:
Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադառնալով օրերս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի կողմից հնչեցված մտքին, թե եթե Սերժ Սարգսյանը փորձի այս կամ այն ձևով իշխանության մնալ, ապա իրենք թավշյա հեղափոխություն կիրականացնեն, նշել է, որ Հայաստանում նման գործելաոճը վաղուց քաղաքական ավանդույթ է դարձել, որի նպատակը հասարակության դժգոհ մասսային իրենց կողմը գրավելն է:
Քաղաքագետի խոսքով` հասկանալի է, որ հայ քաղաքական գործիչները հայկական քաղաքական շուկայում այդ ոճով են աշխատում, բայց երբ դա ասում են 25 տարի, ապա այդ մեթոդը դադարում է արդյունավետ լինել:
«Միշտ ինչ–որ մեկը հեղափոխություն է խոստանում, բայց Հայաստանում դժվար թե գտնվի մեկը, ով լրջորեն կհավատա, որ Հայաստանում հեղափոխություն կիրականացվի»,– ասաց Իսկանդարյանը:
Ա. Իսկանդարյանի կարծիքով` նման տիպի քաղաքական «ապրանքն» այլևս «շուկայում» պահանջարկ չունի: Այն առավել ևս դժվար «կվաճառվի» այնպիսի քաղաքական ուժի կողմից, ում չի հաջողվել անգամ խորհրդարան անցնելու տոկոսային շեմը հաղթահարել:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



