Գերմանիայի ԱԳ նախարարը սադրիչ է համարում Կատարին ներկայացված պահանջների ցանկը
INTERNATIONAL NEWSԱրաբական չորս երկրների կողմից Կատարին ներկայացված պահանջների ցանկը շատ սադրիչ է, քանի որ որոշ կետեր մարտահրավեր են նետում Դոհայի ինքնիշխանությանը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով, Բեռլինը կապ է պահպանում բոլոր կողմերի հետ, որպեսզի նվազեցնի լարվածությունը։ Նա նշել է, որ որոշ պահանջներ կարող են դառնալ բանակցությունների առարկա, բայց մնացածը բացահայտ մարտահրավեր են Կատարի ինքնիշխանությանը։ Գաբրիելը նշել է, որ Կատարի համար բարդ կլինի ընդւոնել այդ «շատ սադրիչ ցանկի» բոլոր 13 կետերը։ Նա նաեւ հայտնել է, որ ձեռնակվում են ջանքեր, որպեսզի որոշեն, թե Կատարը պայմաններից որը կկարողանա ընդունել, ու որոնք է խնդրահարույց համարում։
Հիշեցնենք, որ 10 արաբական պետություններ խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ մեղադրելով նրան ահաբեկչությանը աջակցելու մեջ։ Դոհան հերքում է բոլոր մեղադրանքները։ Անցած շաբաթ արաբական երկրները Կատարին ներկայացրել են պահանջների ցանկ, որոնց կատարումից հետո Դոհայի հետ հարաբերությունները կվերականգնվեն։ Այդ պահանջներից են Կատարից թուրքական ռազմաբազայի դուրս բերումը, Իրանի հետ կապերի կրճատումը, Ալ Ջազիրա հետուստաալիքի փակումը։ Դոհան այդ պահանջներն անիրատեսական է անվանել։



