Գոհար Ավետիսյանը ցույց է տվել նոր սանրվածքն ու բարեկազմ մարմինը (ֆոտո)
LIFEՌուսաստանում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը փոխել է սանրվածքը:
Նա կտրել է իր փարթամ վարսերը՝ հասցնելով դրանց երկարությունը միդի չափսի: Գոհարը նաեւ գունափոխել է վարսերը:

Բայց սա նրա միակ փոփոխությունը չէ: Հայազգի հայտնի ոճաբանը նիհարել է 20 կիլոգրամով եւ առաջին անգամ ջինսից տաբատ հագել:

Ավելի վաղ Գոհարն իր եւ ամուսնու՝ Վահիկի, դիետայի արդյունքով կիսվել էր Instagram-ի իր 3 միլիոնից ավելի բաժանորդների հետ՝ գրելով.
«Ես եւ ամուսինս փոքրիկ հաղթանակ ունենք՝ - 40 կգ՝ երկուսով, եւ 20-ական կգ՝ առանձին: Առջեւում էլի տասնյակ ավելորդ կիլոգրամներ են, շատ աշխատելու տեղ ունենք: Բայց ես ուզում եմ կիսվել ձեզ հետ ներկայի արդյունքով եւ ասել, որ շատ, շատ երջանիկ եմ»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



