Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


ԵԱՏՄ-ի թվային օրակարգը կընդգրկի Միության երկրների տնտեսության բոլոր ոլորտները

INTERNATIONAL NEWS

 Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը պետք Է ընդգրկի հանրակցության երկրների տնտեսության բոլոր ոլորտները: Այս որոշումը ԵԱՏՄ-ի երկրների փոխվարչապետներն ընդունել են մինչեւ 2025 թվականը ԵԱՏՄ-ի թվային օրակարգի հիմնական ուղղությունների նախապատրաստման աշխատանքային խմբի երկրորդ նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությանը: Հանդիպման մյուս կարեւոր արդյունքը դարձել Է այն որոշումը, որ ԵԱՏՄ-ի թվային օրակարգը կիրականացվի որպես համաձայնեցված քաղաքականություն, իսկ եվրասիական ինտեգրացիոն միավորման հինգ պետությունների թվային վերափոխման ազգային ծրագրերը պետք Է առավելագույնս սինքրոնացվեն: ԵԱՏՄ-ի անդամ պետությունների փոխվարչապետների մասնակցությամբ բարձր մակարդակի աշխատանքային խմբի երկրորդ նիստը հունիսի 23-ին տեղի Է ունեցել ԵԱՏՀ-ի կենտրոնակայանում: Հանդիպման օրակարգում եղել են Միության երկրների հանգուցային դիրքորոշումների որոշման հետ կապված հարցերը, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի թվային ձեւաչափն իրագործելիս փոխգործակցության ձեւաչափի, ինտեգրացիոն ներուժ ունեցող եւ առաջանցիկ ինովացիոն զարգացման լոկոմոտիվներ հանդիսացող նախագծերի ընտրության սկզբունքների, ԵԱՏՀ-ին առընթեր փորձագիտական հարթակների ձեւավորման սկզբունքների ու մեխանիզմների շուրջ:

Նիստի գլխավոր կարեւոր արդյունքը դարձել Է այն, որ հինգ երկրների ներկայացուցիչները համաձայնել են, որ ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրագործումը կվերաբերի համագործակցության բոլոր ոլորտներին, ներառյալ թվային տնտեսության նոր ուղղությունները:

Կարծիքների փոխանակման ընթացքում փոխվարչապետները եկել են այն միասնական կարծիքին, որ անհրաժեշտ Է միասնական քաղաքականություն իրականացնել այդ ոլորտում: Այդ կապակցությամբ ընդունվել Է, որ հետինդուստրիալ տեխնոլոգիաների եւ գործունեության ձեւերի ներդրումը կարող Է փոփոխությունների եւ լրացումների բերել ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում: Ինչպես նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, «Միության թվային օրակարգը հաջողությամբ կիրագործվի միայն այն դեպքում, եթե այդ ոլորտում հաջողվի ապահովել ազգային ծրագրերի ներդաշնակեցումն ու սինքրոնացումը»: Միաժամանակ ինտեգրացիոն գործընթացների եւ այն իրավասությունների միավորումը, որոնք նախագծերի իրագործման ընթացքում կուտակվել են ԵԱՏՄ-ի պետություններից յուրաքանչյուրում, թույլ կտա ընդլայնել բոլոր երկրների հնարավորությունների շրջանակը եւ լավագույն պրակտիկաների փոխանակում ապահովել:

Փոխվարչապետները պաշտպանում են մինչեւ 2025 թվականը ԵԱՏՄ-ի թվային օրակարգի հիմնական ուղղություններին ռազմավարական փաստաթղթի ձեւաչափ տալու գաղափարը, որում կձեւակերպվեն թվային տնտեսության զարգացման շրջանակներում Միության երկրների համագործակցության ուղղությունները, կառաջարկվեն իրագործման մեխանիզմները եւ գործողությունների ծրագիրը, ներառյալ անհրաժեշտության դեպքում անդամ պետությունների միջեւ լրացուցիչ համաձայնագրերի կնքումը:

Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ թվային տնտեսության ոլորտում նախագծեր ընտրելիս կարող են մշակվել Միության երկու եւ ավելի երկրների կողմից առաջարկված եւ ինտեգրացիոն ներուժ ունեցող նախաձեռնություններ: Միության երկրների փոխվարչապետները պաշտպանել են ԵԱՏՀ-ին առընթեր նախագծային կենտրոն ստեղծելու առաջարկը, որը կապահովի նախաձեռնությունների պրոֆեսիոնալ փորձաքննությունը:

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards