Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


«ՄԵԴԵՍԹ» էսթետիկ բժշկության կենտրոնը առաջարկում է նիհարեցնող հատուկ թերապիաներ

LIFE

«ՄԵԴԵՍԹ» էսթետիկ բժշկության կենտրոնը, հանդիսանալով լավագույններից մեկը մեր քաղաքում, առաջարկում է մարմնի ու դեմքի գեղեցկությանն ու առողջությանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնցից, ի դեպ, հաճախ օգտվում են նաև մեր հայտնիները: BlogNews.am-ի առաջին անդրադարձում ներկայացնում ենք նոր, հատուկ մշակված ծրագիր, որը հնարավորություն է տալիս արագ և անվտանգ եղանակով ձերբազատվելու ավելորդ կիլոգրամներից:   

«Մեդեսթ» էսթետիկ բժշկության կենտրոնի մարմնի կորեկցիայի մասնագետ Դիանա Ալագյոզյանը հետաքրքիր և կարևոր բացահայտումներ է արել տվյալ ծրագրի կարևորության, յուրահատկության և անհրաժեշտության մասին։

«Ավելորդ կիլոգրամներից արագ ձերբազատվել ցանկանում են շատերը, հատկապես ամռանը: Բոլորը ցանկանում են հնարավորինս արագ, նույնիսկ հաշված օրերի ընթացքում ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Մեկ շաբաթվա ընթացքում մի քանի կիլոգրամով նիհարելու ցանկությունը դարձել է այսօր պահանջ շատերի մոտ։ Այցելուիհետ զրուցելիս միշտ բացատրում եմ, որ շատ բան կախված է նաև նրանից, թե որքան է քաշը։ Այս կամ այն հատվածում ավելորդ ճարպային կուտակումներով տառապող կամ մեծ քանակով ավելորդ քաշ ունեցող մարդը կարող է տվյալ ծրագրի շնորհիվ օրվա ընթացքում ազատվել մի քանի կիլոգրամից։ Իսկ եթե մարդն ավելորդ քաշ չունի, բայց ունի ավելի սլացիկ դառնալու ցանկություն, այս պարագայում կիրառում ենք այլ ծրագեր՝ ինչպես մանուալ մերսումներ, այնպես էլ հատուկ մշակված թերապիաներ։ Կարծում եմ՝ բոլորիս է հայտնի, որ մերսումն ինչպես բուժիչ, այնպես էլ թուլացնող հատկություն ունի՝ լավացնում է մաշկը, վերականգնում սնուցումը, արագացնում նյութափոխանակությունը, լավացնում  քունը, ուղեղի արյան շրջանառությունը, կարգավորում շնչառական համակարգի գործունեությունը, որոշակի ազդեցություն ունենում նաև արյունատար և ավշային համակարգերի վրա։ Մերսման այս կամ այն տեսակն ընտրվում է ըստ ցուցման, այսինքն՝ հաշվի առնելով այցելուի խնդիրը։ Արագ արդյունքի հասնելու համար շատ կարևոր է ծրագրով սահմանված այցելությունների հաջորդականության պահպանումը»:

BlogNews.am-ի այս անդրադարձում ներկայացնում ենք լիցքաթափող մերսում, ինչպես նաև հատուկ նիհարեցնող ծրագիր, որը հնարավորություն է տալիս արագ և անվտանգ եղանակով ազատվելու ավելորդ քաշից. «Երբ կա մեջքի հետ կապված խնդիր, դա կարող է ազդել նաև մարմնի մյուս հատվածների վրա։ Հիմնականում այս խնդիրն առաջանում է նստակյաց կամ պասիվ կենսակերպ վարող մարդկանց մոտ»։

Ինչպես բժշկուհին է նշում, մերսում հարկավոր է յուրաքանչյուրին, քանի որ շատերն ունեն ողնաշարի խնդիր։ Հիմնականում պահանջված են մանուալ և նիհարեցնող միջամտությունները. «Մենք օգնում ենք մեր այցելուներին ոչ միայն արագ ձերբազատվել ավելորդ քաշից, այլ նաև ունենալ գեղեցիկ կազմվածք և, ամենակարևորը, պահպանել ձեռք բերված արդյունքը: Նիհարեցնող ծրագրերում ներառված է նորագույն գերհզոր VIP Line Millenium սարքավորումը, որը հնարավորություն է տալիս շատ կարճ ժամկետում ազատվել ավելորդ քաշից, վերացնել խնդրահարույց հատվածներում առկա ավելորդ ճարպային կուտակումները, մոդելավորել մարմինը՝ մարզել ինչպես դեմքի, այնպես էլ մարմնի մկանները, նույնիսկ ուղղել շատերին անհանգստացնող «կրկնակի» կզակը. չէ՞ որ կան ճարպերի որոշ տեսակներ, որոնք պարզապես կուտակվում են մարմնի տարբեր հատվածներում»:

Տվյալ սարքավորման 25 րոպե կիրառումը հավասարազոր է երեք ժամ մարզասրահում մարզվելուն: Այս սարքի առավելությունն այն է, որ այցելուն ունենում է ավելորդ քաշի կորուստ առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության և հատուկ դիետաների պահպանման, քանի որ այն հնարավորություն է տալիս բարձրացնելու ճարպային բջիջների ֆերմենտների ակտիվությունը, ինչն էլ նպաստում է ճարպի արագ հեռացմանը: «Նիհարեցնող բոլոր ծրագերեը սկվում են լինֆոդրենաժից, որն օգնում է մարմինն ազատել ավելորդ հեղուկից՝ դրանով իսկ նվազեցնելով քաշը: Ամենահետաքրքիրն այն է, որ տվյալ ծրագիրը հնարավորություն է տալիս առաջին իսկ այցելությունից հետո գրանցել տեսանելի արդյունք»։ Ծրագիրը ներառում է նաև տաք ու սառը փաթաթումների հաջորդականություն, որի ժամանակ կիրառվում են կենսաբանորեն ակտիվ նյութերի հատուկ հավաքածուներ։ Առաջին իսկ միջամտությունից հետո գոտկատեղի և ազդրերի ծավալը բառացիորեն նվազում է։ Ակտիվ նյութերն ազդում են ոչ միայն ճարպային շերտի, այլ նաև ամբողջ օրգանիզմի վրա։ Տվյալ ծրագրի շնորհիվ կինը, կարծես, նորից է ծնվում` ձեռք բերելով նոր կազմվածք։ Հակացելյուլիտային միջամտություններին հիմնականում նախորդում է տաքացնող մերսումը, որը լայնացնում է անոթները և բացում մաշկի ծակոտիները՝ դրանով իսկ մաշկի մակերես դուրս բերելով շլակներն ու թույները։ Այս ծրագիրը ոչ միայն օգնում է արագ նիհարել, այլ նաև վերականգնում օրգանիզմի էներգետիկ ռեսուրսները, լավացնում ընդհանուր ինքնազգացողությունը, ինչու ոչ, նաև տրամադրությունը»:

                                                    Հասցե՝ Աբովյան փող. 16 շենք, 3-րդ հարկ

                                                        Հեռ. +374-10-52293

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions