Ամուսնության 11 տարի. Նիկոլ Քիդմանի եւ Քիթ Ուրբանի ռոմանտիկ սելֆին
LIFEՆիկոլ Քիդմանի համար հունիսն առանձնահատուկ նշանակություն ունեցող ամիս է: Վեց օր առաջ ավստրալացի դերասանուհին 50 տարեկան դարձավ, իսկ երեկ նա նշում էր երաժիշտ Քիթ Ուրբանի հետ ամուսնության 11-ամյակը:

Քիթն իրեն ու կնոջը շնորհավորել է՝Instagram-ում ռոմանտիկ սելֆի հրապարակելով:
«Շնորհավոր, փոքրիկս: 11 տարի է՝ ամուսնացած ենք, իսկ դու դեռ իմ սիրելի աղջիկն ես»,- գրել է Քիթը:

Նիկոլն ու Քիթը հանդիպել են 2005 թվականին, իսկ 2007-ին ամուսնացել:
Զույգը երկու դուստր ունի՝ 8-ամյա Սանդեյ Ռոուզը, եւ 6-ամյա Ֆեյթ Մարգարթեը (վերջինին, ի դեպ, աստղերի համար լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը):

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



