Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Մոնիթորինգների արդյունքում բժշկական բուհերը կստանան նաև աջակցություն` պատրաստվելու ինստիտուցիոնալ հավատարմագրմանը

SOCIETY

Մասնագիտական որակի ապահովման ազգային կենտրոնն առաջին անգամ մոնիթորինգ է իրականացնում չհավատարմագրված բժշկական բուհերում: Մոնիթորինգների անցկացումը կօգնի հասկանալ բուհերի վիճակը, աջակցել դրանց` պատրաստվելու ինստիտուցիոնալ հավատարմագրմանը: Ներկայումս մոնիթորինգ է իրականացվել միայն Հայկական բժշկական ինստիտուտում: Ինչպես տեղեկացանք Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնից` նախատեսվում է մինչ տարեվերջ մոնիթորինգ անցկացնել չհավատարմագրված բոլոր բժշկական բուհերում:

«Կառավարության որոշման համաձայն՝ մինչ 2018 թ. վերջ Հայաստանում գործող բոլոր բուհերը պետք է դիմած լինեն ինստիտուցիոնալ հավատարմագրման: Կարևորելով բժշկական մասնագիտությունները` սկսել ենք բժշկական բուհերից: Ծանոթանում ենք որակի ապահովման գործընթացներին, հասկանում ենք, եթե աջակցության կարիք ունեն, օգնություն ենք տրամադրում` պատրաստվելու հավատարմագրմանը: Մոնիթորինգներ կիրականացվեն  առաջիկայում բոլոր այն բուհերում, որոնք ունեն բժշկական կրթական ծրագիր: Այցելում ենք այն  բոլոր բժշկական բուհերը, որոնք չեն դիմել  հավատարմագրման»,- ասաց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հասարակության հետ կապերի պատասխանատու Հայկուհի Բարսեղյանը:

Նրա խոսքով` կենտրոնն առաջին անգամ է մոնիթորինգ անցկացնում չհավատարմագրված բժշկական բուհերում: Մինչ այդ ամեն տարի կենտրոնի մասնագիտական խումբն այցելել է  հավատարմագրված բուհեր, հետևել, թե իրենց բարելավման պլանը ինչպես են իրագործում: Իսկ Հայկական բժշկական ինստիտուտում արձանագրած արդյունքները դեռ ամփոփված չեն և ենթակա չեն հրապարակման, քանի որ այն ներքին գործընթաց է:

«Մոնիթորինգային հաջորդ այցի ժամանակացույցը քննարկման փուլում է: Մոնիթորինգը նախատեսում ենք ավարտին հասցնել մինչև տարեվերջ»,-ասաց Հայկուհի Բարսեղյանն ու հավելեց, որ բուհերն են, այնուամենայնիվ, որոշում դիմել հավատարմագրման, թե ոչ:

Ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշ կան: Բուհը, որը ցանկանում է հավատարմագրվել, դիմում է ուղարկում Մասնագիտական որակի ապահովման ազգային կենտրոն, 10 չափանիշին համապատասխան  ներկայացնում է ինքնավերլուծություն, ուսումնասիրվում են փաստաթղթերը, տեղի է ունենում այցելություն բուհ: Որից հետո փորձագետները կազմում են զեկույց՝ մատնանշելով բուհի ուժեղ և թույլ կողմերը, և թույլ խնդիրների ուղղությամբ բուհին բարելավման խորհրդատվություն է մատուցվում: Դա հիմք ընդունելով` կազմվում է թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:  Փորձագիտական զեկույցը, բարելավման պլանը և բարելավման պլանի գնահատականը ներկայացնում են հավատարմագրման հանձնաժողովին, որն էլ, ուսումնասիրելով փաստաթղթերը, կայացնում է որոշում՝ հավատարմագրել բուհը որոշակի ժամկետով կամ մերժել: Հավատարմագրումները կարող են լինել 2, 4 կամ 6 տարի ժամկետներով: Սա շրջափուլային գործընթաց է, որը բուհը պետք է պարբերաբար անցնի:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia