ՖԻՖԱ-ն կասկածում է, որ ՌԴ հավաքականի ֆուտբոլիստները դոպինգ են ընդունել ԱԱ 2014-ի ժամանակ
SPORTՖուտբոլային միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան (ՖԻՖԱ) հետաքննություն է վարում Ռուսաստանի հավաքանի նկատմամբ` կապված 2014-ի Աշխարհի առաջնության ժամանակ հավաքականի խաղացողների կողմից դոպինգի կիրառման հետ:
Ինչպես հաղորդում է DW.com-ը` վկայակոչելով ՖԻՖԱ-ի ներկայացուցչին, կասկածի տակ են հայտնվել Բրազիլիայում հանդես եկած ՌԴ ազգային հավաքականի բոլոր 23 անդամները և 11 այլ խաղացող:
Աղբյուրի տվյալներով` ՖԻՖԱ-ն հետաքննում է, թե արդյոք Ռուսաստանի հավաքականը «եղել է պետության կողմից աջակություն ստացող դոպինգային ծրագրի մի մասը»:
Հակադոպինգային մարմինները ռուս ֆուտբոլիստներով հետաքրքրվել են մեզի տարբեր նմուշների բուժզննման ոչ հստակ արդյունքների պատճառով, որոնցում տեստոստերոնի բարձր մակարդակ է հայտնաբերվել:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



