Ռեալը հրաժարվել է Իբրահիմովիչի հետ պայմանագիր կնքելու մտքից
SPORTՄադրիդի «Ռեալը» հրաժարվել է պայմանագիր կնքել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ,- տեղեկացնում է «Don Balon»-ը:
Ըստ աղբյուրի՝ շվեդ հարձակվողի գործակալ Մինո Ռայոլան «սերուցքայինների» ղեկավարությանն առաջարկել է իր հաճախորդի հետ կնքել կարճաժամկետ պայմանագիր, սակայն արդյունքում մադրիդյան ակումբի ղեկավարությունը հրաժարվել է հարձակվողին ձեռք բերելու մտքից:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը՝ ապաքինվելով ծնկի ծանր վնասվածքից, ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան ակումբները, սակայն անձամբ Զլատանը կողմ է կարիերան Եվրոպայում շարունակելուն:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



