Դաղստանում երկու գրոհային է ոչնչացվել
INTERNATIONAL NEWSԴաղստանում ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում ոչնչացվել է երկու գրոհային: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Դաղստանի իրավապահ մարմինների աղբյուրը:
Նշվում է, որ զինված միջադեպը տեղի է ունեցել հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը՝ Խասավյուրտ քաղաքում:
«Ոստիկանության աշխատակիցներն ավտոմեքենա են կանգնեցրել փաստաթղթեր ստուգելու նպատակով: Փոխադրամիջոցի ներսում գտնվողները կրակ են բացել աշխատակիցների վրա և ոչնչացվել պատասխան կրակով», - պատմել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով՝ սպանվածների ինքնությունը հաստատվել է. նրանք եղել են տեղական ավազակային խմբավորման անդամներ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



