Սաակաշվիլին Պորոշենկոյից 50 եվրո է պահանջում իր շապիկը փչացնելու համար
SOCIETYՕդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին պնդում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի աջակիցները մարդ են վարձել իր վրա «զելյոնկա» լցնելու համար:
Ինչպես նշում է kp.ru-ն, Սաակաշվիլու խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Վինիցկի շրջանում, որտեղ ինքը ելույթ էր ունենում շրջանավարտների առջև:
Նախկին նահանգապետի պնդմամբ՝ հարձակվողը խոստովանել է, որ Պորոշենկոյի աջակիցները իրեն 200 գրիվեն են վճարել՝ Սաակաշվիլու վրա «զելյոնկա» լցնելու համար:
«Պյո՛տր Ալեքսեևիչ, կա՛մ վերջ տվեք այս մանկապարտեզին, կա՛մ էլ փոխհատուցեք իմ Lacoste շապիկի գումարը: Հայցի գինը 50 եվրո է»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Սաակաշվիլին՝ մանրամասնելով, որ շապիկը գնել էր Ամստերդամի օդանավակայանում:
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



