Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրությունը խնդիր ունի արձագանքման մշակույթը կանխման մշակույթով փոխելու. Դավիթ Մելքումյան

SOCIETY

Միջազգային կառույցների հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու վերաբերյալ որոշակի զսպող գործիքներ են և հիմնականում նպատակ ունեն սահմանափակելու Ադրբեջանի ռազմատենչ ախորժակը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր, ԼՂ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը: Նրա խոսքով, սակայն, դրանցում ամրագրվող նպատակին հասնելու համար, հայտարարություններին պետք է հետևեն կոնկրետ գործողություններ:

- Վերջերս միջազգային կառույցները ակնհայտ  հետաքրքրություն են դրսևորում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Նախ` ԵԱՀԿ Մինսկի խումբը  հասցեական հայտարարությամբ  հանդես եկավ, հետո ՆԱՏՕ-ից եղավ մեկնաբանություն այն մասին, որ իրենք անհանգստացած են տարածաշրջանում սպառազինության աճի մեծացմամբ, ապա ԱՄՆ պետդեպը արտահայտեց իր մտահոգությունը, երեկ էլ՝ ՄԱԿ-ը: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված այս չափ բևեռացումը խնդրի վրա:

- Վերջին շրջանում միջազգային կազմակերպությունների և աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների կողմից ղարաբաղյան կարգավորման թեմայի վերաբերյալ տարածվող հայտարարությունները հիմնականում պայմանավորված են Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը սահմանափակելու և տարածաշրջանում հնարավոր էսկալացիան կանխելու հրամայականով:

Կարծում եմ՝ միջազգային հանրությունը, վերջապես, սկսել է գիտակցել, որ Ադրբեջանը օգտվում է իր պասիվ կեցվածքից և անհրաժեշտ է պարբերաբար հիշեցնել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Հատկանշական է, որ բոլոր հայտարարություններում կողմերին կոչ է արվում զերծ մնալ լարվածության աճից և շարունակել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մոտեցումն ամբողջովին համապատասխանում է հայկական կողմի վարած քաղաքականությանը:

Կարևոր է նաև այն, որ բոլոր հայտարարությունները հղում են տալիս ԵԱՀԿ ՄԽ-ին՝ որպես հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի, ինչը, կարծում եմ, հիշեցնում է Ադրբեջանին, որ բանակցային ձևաչափը փոխելու և այլ ատյաններ տեղափոխելու ցանկություններն ու այս ուղղությամբ ջանքերը մատնված են ձախողման:

Խոսելով դրանց օգտակարության մասին՝ հարկ է նշել, որ այս մեկնաբանությունները որոշակի զսպող գործիքներ են, և հիմնականում նպատակ ունեն սահմանափակելու Ադրբեջանի ռազմատենչ ախորժակը: Սակայն դրանցում ամրագրվող նպատակին հասնելու համար, հայտարարություններին պետք է հետևեն կոնկրետ գործողություններ:

- Բանակցային գործընթացն, ըստ էության, փակուղում է: Հայաստանը բանակցային սեղանին վերադառնալու համար սպասում է, որ Ադրբեջանը կատարի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվում: Ի՞նչ պետք է անել փակուղուց դուրս գալու համար, երբ Ադրբեջանն իր ռազմական գործողություններով հստակ ցույց է տալիս, որ չի կատարելու պայմանավորվածությունները: Արդյո՞ք դեռ պետք է հույս ունենալ, որ դրանք կյանքի կկոչվեն:

- Փակուղային իրավիճակի միակ ու մշտական պատասխանատուն ադրբեջանական իշխանություններն են: Հայկական կողմը իր դիրքորոշմամբ միշտ էլ ցույց է տվել, որ հավատարիմ է ստանձնած պարտավորություններին, ինչը դժվար է ասել Ադրբեջանի պարագայում: Մեզ համար նորություն չէ Ադրբեջանի նման պահվածքը: Կարծում եմ՝ միջազգային հանրությունը ևս պետք է գիտակցի, որ Բաքուն բանակցությունների ժամանակ ասում է մի բան, սակայն իրականում անում դրա հակառակը և այդ «կամակոր ու ինքնահավան երեխայի» սինդրոմն արդեն միայն հայկական կողմերի համար չէ գլխացավանք:

Թերևս, պետք է շարունակել Ադրբեջանին մշտապես հիշեցնել իր պարտավորությունների և դրանք չկատարելու դեպքում հնարավոր կոշտ հետևանքների մասին: Քանի այդ վերաբերմունքը չկա՝ մնում է ցույց տալ բանակցությունների ճանապարհով հարցը լուծելու մեր պատրաստակամությունը և, միաժամանակ, մշտապես ու ամեն օր աշխատել սեփական անվտանգությունն ամրապնդելու և պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

- Հայաստանից  հնչում են կարծիքներ, որ ժամանակն է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ: Միջազգային հանրությունը կգնա՞ նման քայլի:

- Դժվար է ասել՝ միջազգային հանրությունը կգնա նման քայլերի, թե չէ: Փաստ է, որ Ադրբեջանը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է կոռուպցիոն մեխանիզմներով գործընկերներ ձեռք բերել և հնարավոր բոլոր միջոցներով խեղաթյուրել հակամարտության էությունը:

Այնուամենայնիվ, մի բան պարզ է. ժամանակակից աշխարհում կոնֆլիկտների կանխումը բոլոր տեսանկյուններից ավելի շահեկան է, քան դրանց կարգավորումը: Ուստի, միջազգային հանրությունը խնդիր ունի արձագանքման մշակույթը կանխման մշակույթով փոխելու, այսինքն՝ չսպասել ռազմական գործողությունների վերսկսմանն ու հետո միայն մտածել՝ ինչպես դադարեցնել դրանք: Սանկցիաների կիրառումը՝ լինեն դրանք Ադրբեջանին ռազմամթերք վաճառելու, նրա հետ տնտեսական կամ այլ ոլորտում համագործակցելու սահմանափակումները, կարող են սթափեցնել այդ երկրին և դրականորեն ազդել ղարաբաղյան ճակատում ու տարածաշրջանում խաղաղության պահմանման վրա:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League