Նոր մանրամասներ Գառնիում տեղի ունեցած վթարից. Մեքենան գլխիվայր շրջվել է, 4 տուժածներից մեկն անչափահաս է (ֆոտո)
SOCIETYՆոր մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին՝ հունիսի 24-ին Գառնի գյուղում տեղի ունեցած ավտովթարից, րբ մեքենան սահել էր ձորը։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին, ժամը 12:41-ին Հայաստանի ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ատվովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էր մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել էր, որ Երեւան-Գառնի ավտոճանապարհին՝ Գառնի գյուղի սկզբնամասում «ՎԱԶ 21012» մակնիշի 35 AR 246 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել ձորը (մոտ 5մ):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ՝ 16-ամյա Ե. Ա.-ին, Է. Ե.-ին, Ն. (1997 թ.) եւ Է. Գ.-երին (1999 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները Ե. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մնացածին դուրս են գրել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:



