Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կատակել է գերմանացի լրագրողուհու հետ Մեքսիկայի հետ խաղից հետո
SPORTՌուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը կատակել է գերմանացի լրագրողուհու հետ «ARD» հեռուստաալիքի եթերում` Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի` Մեքսիկայի հետ անցկացրած խաղից հետո:
Հիշեցնենք ` Ռուսաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտություն կրեց և լքեց մրցաշարը:
Լրագրողուհին մարզչին հարց է ուղղել այն մասին, թե արդյոք վերջինս ճնշում չի՞ զգում կապված թիմի անհաջող ելույթների հետ, ինչին ի պատասխան Չերչեսովն ասել է.
«Դուք զարկերակայի՞ն ճնշման մասին եք խոսում: Երբ աղջիկը կանգնած է այսպիսի տղամարդկանց կողքին, ճնշումը կարող է բարձրանալ»:
Նշենք` հարցազրույցի ընթացքում Չերչեսովի կողքին կանգնած է եղել Մոսկվայի «Դինամոյի» և Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Քևին Կուրանյին:

1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



