Ֆրանսիացի լրագրողը մահացել է Մոսուլում վիրավորվելուց հետո
SOCIETYՖրանսիացի լրագրող Վերոնիկ Ռոբերը մահացել է Մոսուլ քաղաքում պայթյունի հետեւանքով ստացած վնացվածքների արդյունքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, Ռոբերը մահացել է Փարիզում գտնվող զինվորական հոսպիտալում, որտեղ նա տեղափոխվել էր Բաղդադում արված վիրահատությունից հետո: Լրագրողն աշխատում էր France Televisions-ում:
Պայթյունը, որի արդյունքում մահացել են նաեւ Ռոբերի գործընկեր Ստեֆան Վիլնեւն ու քուրդ լրագրող Բախտիար Ադդադը, որոտացել է հունիսի 19-ին Մոսուլում: Պայթյունի հետևանքով վիրավորվել էր նաեւ ֆրանսիացի լրագրող Սամուել Ֆորեն:
Ռոբերը լուսաբանում էր զինվորական հակամարտությունները Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Իրաքում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



