Ամոու Հաջի` աշխարհի ամենակեղտոտ մարդը, ով արդեն 60 տարի է չի լողանում (Լուսանկարներ)
LIFEԱմոու Հաջին կամ ինչպես նրան սիրում են անվանել` աշխարհի ամենակեղտոտ մարդը, միակ մարդն է աշխարհում, ով արդեն 60 տարի է չի լողանում:
Հաջին ապրում է Իրանում: Նա բացարձակապես իզոլացված է մարդկանցից ու ապրում է մեկուսի կյանքով: Հաջին անգամ չի էլ ուզում լսել լողանալու կամ մաքուր ջրի մասին: Նա վստահ է, որ մաքրությունը բերում է տարատեսակ հիվանդություններ, իսկ իր այսպիսի ապրելակերպը թույլ է տալիս առողջ մնալ:
Այս տարօրինակ ծերուկի ծանոթները վստահեցնում են, որ Ամոուն վաղ հասակում բավականին մեծ էմոցիոնալ տրավմա է տարել, որն էլ հենց հանգեցրել է նրա այս տարօրինակ վարքաձևին ու ապրելակերպին:
80- ամյա ծերուկը խմում է միայն կեղտոտ ջուր, ուտում է կեղտոտ ուտելիք, գլուխը տաք պահելու համար անընդհատ պաշտպանիչ գլխարկ է կրում և մազերը կտրելու փոխարեն պարզապես այրում է դրանք:



