Թրամփը հույս ունի Կատարի ճգնաժամը հաղթահարել Քեմփ Դեւիդի գագաթնաժողովի ոճով. լրատվամիջոցներ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի Կատարի ճգնաժամը հաղթահարել Քեմփ Դեւիդի գագաթնաժողովի ոճով։ Fox News-ը հաղորդում է, որ Թրամփը դիտարկում է հանդիպում կազմակերպելու հնարավորությունը՝ Կատարի եւ 7 պետությունների հարաբերություններում աճող լարվածության հետ կապված։
Սպասվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած մյուս երկրները։
Fox News-ի համաձայն՝ Սպիտակ տունը ճգնաժամը հաղթահարելու մի քանի տարբերակ է դիտարկում, ներառյալ՝ Քեմ Դեւիդի ոճով գագաթնաժողով կազմակերպելը։ «Սա Քեմփ Դեւիդի պահն է։ Վերջին 40 տարում մենք նման բան չենք տեսել, եւ նախագահը ցանկանում է լուծել այդ հարցը»,-նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
1978 թվականին ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթին եւ վարչապետ Մենահեմ Բեգինին հրավիրել է Քեմփ Դեւիդ՝ գագաթնաժողովի, որպեսզի նրանց հետ քննարկի խաղաղության պայմանագրի հնարավորությունը։ Բանակցություններն ավարտվեցին խաղաղության պայմանգրով, որը վերջ դրեց երկու երկրների միջեւ պատերազմին։
Նշենք, որ 10 երկրներ, որոնցից 7-ը՝ արաբական, Կատարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Դոհան հերքում է մեղադրանքները։



