Հորդանանում բռնաբարության 15-ամյա զոհն ամուսնացել է իրեն բռնաբարողի հետ
INTERNATIONAL NEWSՀորդանանում 15-ամյա աղջիկը, որին բռնաբարել է իր իսկ փեսան, ամուսնացել է վերջինի հետ՝ հարազատների հետապնդումից խուսափելու համար, որոնք կարող են նրան «սպանել հանուն պատվի»։ AP-ն հաղորդում է, որ աղջիկը վերահսկողության տակ է առնվել, երբ եղբայրը դանակի 17 հարված է հասցրել նրան՝ մեղադրելով ընտանիքը «խայտառակելու» մեջ։
Դատավոր Ջեհադ ալ-Դուրադիի խոսքով՝ բռնաբարության հետեւանքով հղիացած աղջիկն ինքն է խնդրել դատավորին թույլ տալ ամուսնանալ իրեն բռնաբարողի հետ։ Վերջինին հաջողվել է խուսափել պատժից, սակայն հենց հարսանիքի օրը նոր կնոջը վռնդել է տնից։
Հորդանանի օրենքների համաձայն, եթե կինն ամուսնանում է իրեն բռնաբարողի հետ, վերջինն ազատվում է պատժից։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



