Շատ շուտով ունենալու ենք ուժեղ եւ ինքնավստահ ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան
POLITICSՀայաստանում շատ շուտով ունենալու ենք շատ ուժեղ, ինքնավստահ եւ հայ ժողովրդին պարտության չտանող ընդդիմություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Քաղաքացիական համաձայնագրի համագումարից առաջ լրագրողներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե փետրվարի 12-ից հետո Հայաստանում հնարավո՞ր է ընդդիմություն։
Փետրվարի տասներկուսի հետ կապված բոլոր հարցերն ընդդիմադիր պատգամավորը խորհուրդ տվեց տալ Սերժ Սարգսյանին եւ Գագիկ Ծառուկյանին, իսկ ինքն էլ հավաստիացրեց, որ ընդդիմություն Հայաստանում հնարավոր է։
Ինչ վերաբերվում է «Քաղաքացիական պայմանագրին», Փաշինյանն ընդգծեց, որ միավորման ծրագրով նախատեսված այն դառնալու է կուսակցություն, իսկ ծրագրերի եւ նպատակների մասին խոստացավ խոսել համագումարի ընթացքում։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



