Քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը գոհ է կառավարությունից
INTERVIEW
Կառավարության 2017–2022 թթ գործունեության ծրագրում ազգային փոքրամասնություններին անդրադարձ կա կրթության բաժնի երկու կետով. այն է, որ մինչև այս տարվա ավարտը կառավարությունը խոստանում է մշակել և 2018 թվականից սկսած ներդնել նախադպրոցական այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ազգային փոքրամասնություններին, իսկ մինչև 2019 թվականի ավարտը մշակել և հանրությանը հասանելի դարձնել հայալեզու, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով տպագիր և էլեկտրոնային ուսումնական պաշարներ:
Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Կնյազ Հասանովը պատասխանում է Past.am-ի հարցերին:
– Պարոն Հասանով, կառավարության ծրագրում փոքրամասնություններին անդրադարձից գո՞հ եք:
– Առայժմ հարցեր չկան: Եթե հարցեր լինեն քննարկման, կքննարկենք:
– Ասվում է, որ քիչ ուշադրություն է դարձվում փոքրամասնություններին: Ճի՞շտ է:
– Էդպիսի բան չկա:
– Չնայած խորհրդարանում բազմիցս քննադատություն հնչեց կառավարության ծրագրի ոչ իրատեսական լինելու առթիվ, Դուք կողմ քվեարկեցիք: Իրատեսակա՞ն եք համարում այն:
– Չէ, ես ՀՀԿ կողմնակից եմ: Մեկը կարող է իրատեսական չհամարել, մեկը իրատեսական է համարում: Կառավարության ծրագիրը իրատեսական ծրագիր էր, բոլոր բնագավառները գրված էր նորմալ՝ ինչ պետք է արվի, ինչ աճ պիտի լինի և այլն: Իսկ ինչ վերաբերում է քննադատություններին, դա բոլորի իրավունքն է:
– Պարոն Հասանով, ի՞նչ խնդիր եք լուծել ՀՀԿ–ում Ձեր ներկայությամբ քրդական համայնքի համար:
– Օրինակ՝ մեր գյուղերի խոշորացման հարցն էր, որ մեր գյուղերը հայկական գյուղերի հետ պիտի միացվեին, իսկ մեր ժողովուրդը ցանկանում էր, որ մեր գյուղերը միանան իրար: Ընդհանուր կենտրոնը Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղն է: Նոյեմբերից ընտրություններ են լինելու խոշորացման արդյունքում, և սա հարցի ինչ– որ լուծում էր: Եթե մեր հետ կապված հարցեր լինի, կլուծենք, ինչու չէ: ՀՀԿ–ն մեր կուսակցությունն է, մենք այդ կուսակցության քվոտայով ենք մտել ազգային ժողով:
– Եզդիները ևս չէին ուզում միանալ հայկական գյուղերին, անգամ ցույցեր արեցին: Սա նշանակո՞ւմ է, փոքրամասնությունների համայնքներն ուզում են առանձնանալ:
– Դե բնական է, որ նաև ցույցեր կարող է անեն, բայց եթե կառավարությունը որոշել է
հայկական գյուղերը միացնել, խոշորացնել, ուրեմն դա վերաբերում է բոլորին՝ թե եզդիներին, թե քրդերին, թե ասորիներին:
– Ձեր համայնքն, ի վերջո, գո՞հ է խոշորացումից: Քրդական համայնքում խոշորացման հետ կապված բողոք, դժգոհություն կա՞:
– Առայժմ չկա: Եթե մի գյուղին կա գյուղապետ, ուրեմն այդ գյուղի հարցերն ավելի ճիշտ կլուծվեն: Բայց կա նաև առավելություն, որ խոշորացումից հետո բյուջեի հարցերն են լուծվում, շինարարական կամ գյուղի համար ինչ–որ բան կառուցելու հարցեր են լուծվում:
Մարինե Խառատյան





















































1
UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students fr...
2
Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District
3
International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent Camp
4
Over the clouds with AraratBank's Mastercard World Travel Card
5
Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBank