Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. ՊՆ ավտոբուս է կողաշրջվել. մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են տեղափոխվել հոսպիտալ
SOCIETYShamshyan.com-ը գրում է.
«Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհի՝ Դարանիկ գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ГАЗ 66 մակնիշի ավտոբուսը կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոբուսում եղել են 30 պայմանագրային զինծառայողներ, որից 14 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Այս պահին բոլորը գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



