Մաքսիմ Գալկինը զվարճալի տեսագրություն է հրապարակել՝ 68-ամյա Ալլա Պուգաչովայի եւ 63-ամյա Լայմա Վայկուլեի մասնակցությամբ (լուսանկարներ, տեսանյութ)
LIFEՄաքսիմ Գալկինը շարունակում է ուրախացնել Instagram-ի իր հետեւորդներին՝ Յուրմալայում հանգստից լուսանկարներ եւ տեսագրություններ հրապարակելով, որտեղ շոումենը կնոջ՝ Ալլա Պուգաչովայի, եւ երեխաների՝ Գարիի ու Լիզայի հետ է։

Ավելի վաղ Մաքսիմն արդեն հրապարակել էր նախ լողափում 68-ամյա Պուգաչովայի լուսանկարը, ապա ընտանեկան լուսանկար՝ կրկին լողափում։

Մաքսիմի վերջին հրապարակումը տեսագրությունն է, որտեղ զվարճանում են Ալլա Պուգաչովան եւ 63-ամյա Լայմա Վայկուլեն։
Տեսագրությունում Ալլան եւ Լայման հումորային «ներկայացում են խաղում»՝ նվիրված Լիգո տոնին։
Լիգո ամենամյա տոնը Լատվիայում ամենասիրելի տոներից է։ Այն նշում են հունիսի 23-24-ին։ Տոնը կապված է Արեւի եւ պտղաբերության պաշտամունքի, ինչպես նաեւ՝ ամառային արեւահավասարի հետ։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



