Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


Ֆիննախը հիմնավոր չի համարել «Սպայկայի» խոստացած 200 մլն դոլարի ներդրումը. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մենաշնորհների դեմ պայքարող ՀՀ կառավարությունը երեկվա նիստում որոշում է կայացրել հօգուտ գերիշխող դիրք զբաղեցնող ընկերության` որոշել է Նորագավիթ թաղամասին հարող տարածքում առկա մոտ 163,2 հա հողամասը նվիրել «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ–ներին: Որոշ հաշվարկներով՝ այդ հողամասն արժե 4,7 մլրդ դրամ:

Ըստ այդմ՝ ընկերությունների տնօրենները ընդամենը 4 օր առաջ՝ հունիսի 19–ին համատեղ դիմումով Երևանի քաղաքապետարան են ներկայացրել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրեր՝ խնդրելով այդ ծրագրի իրականացման համար ընկերությանն անհատույց սեփականության իրավունքով օտարել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում առկա համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 163,2 հա հողամասը:

Վերոնշյալ ընկերությունները պատրաստվում են մինչև 2020 թվականը բորբոսով պանրի գործարան և ջերմոց հիմնել այդ տարածքում. հողի 110 հա հողամասի վրա կկառուցվի կիսափակ ջերմատնային տնտեսություն և տարեկան 1000 տ արտադրողականությամբ բորբոսով պանրի գործարան: Ներդրողները խոստանում են նաև 200 մլն դոլար ներդրում անել և 1300 աշխատատեղ ստեղծել:

Այլ հարց է, արդյոք մեր բյուջեն այդքան հարո՞ւստ է, որ կարող է ոլորտում գերիշխող դիրք ունեցող ընկերությանը հեկտարներով, 4,7 մլրդ արժեքի հողեր նվիրել Երևանում:

Եվ ինչո՞ւ կառավարությունը հողամաս չի նվիրում փոքր ու միջին բիզնեսին:

Ուշագրավ է այլ հանգամանք. ֆինանսների նախարարությունը առարկություն է ներկայացրել՝ հիմնավոր չհամարելով 200 մլն դոլարի ներդրումի չափը, սակայն առարկությունը չի ընդունվել:

«Ուսումնասիրելով վերոհիշյալ հանձնարարականին կից ներկայացված «Ներդրումային ծրագրերին հավանություն, «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊՆ–ներին հողամաս նվիրաբերելու համաձայնություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, հայտնում ենք հետևյալը. Նախագծի թիվ 1 և թիվ 2 հավելվածներով հավանության արժանացվող «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից ներկայացված ներդրումային ծրագրերում նշվում է, որ ջերմատնային համալիրների և պանրի գործարանի կառուցման համար անհրաժեշտ ներդրումները գնահատվում են համապատասխանաբար` 78 մլն, 133 մլն և 8 մլն ԱՄՆ դոլար, սակայն պարզ չէ, թե որքան է կազմելու նշված ընկերությունների կողմից իրականացվելիք ներդրումների չափը»,– առարկության մեջ գրել է ֆիննախը՝ հավելելով. «Հետևաբար առաջարկում ենք ներդրումային ծրագրերում ներկայացնել ընկերությունների կողմից իրականացվելիք ներդրումների չափը և ժամանակացույցը: Նախագծի 3–րդ կետով սահմանվում է, որ Նորագավիթ թաղամասին հարող տարածքում գտնվող հողամասերը կարող են օգտագործվել բացառապես ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցապատման նպատակով և դրանց նպատակային նշանակությանը համապատասխան: Այդ կապակցությամբ առաջարկում ենք նախագծում նախատեսել հողամասը վերը նշված նպատակով չօգտագործելու դեպքում ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ դրույթներ: Առաջարկում ենք նախագծում նախատեսել նաև ընկերությունների կողմից կատարվելիք ներդումների մոնիթորինգի իրականացման վերաբերյալ համապատասխան դրույթ: Առաջարկում ենք Նախագծում նախատեսել նաև նվիրաբերվող հողամասերն իրենց նպատակային նշանակությանը համապատասխան չօգտագործելու դեպքում առաջացող հնարավոր հետևանքների վերաբերյալ դրույթ»:

Ֆիննախի ներկայացված բոլոր առարկություններն ու առաջարկները մերժվել են: Չեն ընդունվել նաև Կադաստրի պետական կոմիտեի առաջարկները, որով վերջինս առաջարկել է, որ պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է կատարվեն «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջոցների հաշվին»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities