Yerevan, 09.August.2026,
00
:
00
BREAKING


Մեծ Բրիտանիան Հայաստանի խորհրդարանի կարողությունները զարգացնելու ծրագիր կիրականացնի

POLITICS

Մեծ Բրիտանիայի և  Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը Հայաստանի Ազգային ժողովի կարողությունների զարգացմանը միտված ծրագիր կիրականացնի: Հունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ստորագրեցին նամակ-համաձայնագիր, որով Միացյալ Թագավորության կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր կիրականացնի:

[gallery id= 59197]

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո ընդգծեց, որ ստորագրել են մի փաստաթուղթ, որը նոր որակի համագործակցության մեկնարկ է: «Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Ազգային ժողովին վերապահված լիազորությունները և Ազգային ժողովի դերի բարձրացումը ենթադրում են օրենսդիր մարմնի գործառույթների ընդլայնում, մշտական հանձնաժողովների և աշխատակազմի կարողությունների ամրապնդում և կատարելագործում:  Այս առումով չափազանց կարևոր է լավագույն փորձի ուսումնասիրությունը և կիրառումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  նշեց ՀՀ ԱԺ նախագահը:

Նա վստահեցրեց, որ ՀՀ ԱԺ-ն բաց է համագործակցության համար և հույս ունեն իրականություն դարձնել այն ծրագրերը, որ համատեղ ջանքերով կմշակվեն: «Մենք կանենք հնարավորը մեր աշխատանքի արդյունավետության բարձրացման և կառավարման նոր համակարգին սահուն անցում կատարելու համար»,- եզրափակեց Արա Բաբլոյանը:

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ընդգծեց, որ շատ ուրախ է ներկա գտնվել Հայաստանի Ազգային ժողովին աջակցություն ցուցաբերելու համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությանը: «Ընդլայնված լիազորությունները նաև իրենց հետ բերում են մեծ պատասխանատվություն խորհրդարանի բոլոր անդամների համար, որոնք իրենց որոշումների կայացման, օրենսդրական նախաձեռնությունների մշակման, ինչպես նաև կառավարության գործունեությունը վերահսկելու գործում ավելի հաշվետու կդառնան հայ ժողովրդի համար:  Սա է պատճառը, որ Հայաստանում բրիտանական դեսպանությունը ուրախությամբ ընդունեց հայկական կողմի առաջարկը` ամրապնդելու Հայաստանի Ազգային ժողովի կարողությունները, որպեսզի խորհրդարանն ավելի արդյունավետ կերպով ներկայացնի քաղաքացիների շահերը, պատգամավորներն աշխատեն ավելի թափանցիկ և լինեն ավելի հաշվետու և իրականացնեն վերահսկողության արդյունավետ գործառույթներ»,- ասաց դեսպանը:

Ջուդիթ Ֆարնուորթը հավելեց, որ Միացյալ Թագավորությունում ընթացիկ ամսվա ընթացքում կայացել են խորհրդարանական ընտրություններ` նկատելով, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության խորհրդարանները առաջիկա 5 տարիներին համընթաց են աշխատելու: «Սա հնարավորություն է ընձեռում սերտ կապեր հաստատել երկու խորհրդարանների միջև` ի հավելումն մեր համապատասխան խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքի: Ես հույս ունեմ, որ ծրագիրը, որի մեկնարկը մենք տալիս ենք այսօր, միայն սկիզբն է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև խորհրդարանական հարցերում ավելի սերտ համագործակցության: Ես Հայաստանի Ազգային ժողովի, վարչապետի և նախագահի հետ քննարկումներից հասկացել եմ, որ հայկական կողմից այդ համագործակցությունը խորացնելու քաղաքական կամքը կա: Ես կոչ եմ անում Հայաստանի Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին ակտիվ մասնակցություն ունենալ մեկնարկող ծրագրին` հանուն Հայաստանի խորհրդարանի և հայ ժողովրդի բարօրության»,- եզրափակեց դեսպանը:

Ծրագրի անմիջական իրականացնողը ՀՀ Ազգային ժողովում կլինի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնն է: Կենտրոնի ղեկավար, ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Ազգային ժողովի նոր կանոնակարգի մշակման ընթացքում արդեն հասկանալի էր, որ շատ մարդիկ չեն տիրապետելու այն փոփոխություններին, որ արվում էին, որովհետև նոր կանոնակարգի քննարկումներն էլ շատ արագացված տեմպերով անցան: Հիմա մենք ունենք նոր խորհրդարան, իսկ ես շատ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել եմ այն մասին, որ մենք Ազգային ժողովի կարողությունների բարձրացման խնդիր ունենք, որպեսզի կարողանանք ստանալ այն խորհրդարան, որը զգալու է, որ ինքն է կանգնած կառավարման մոդելի հիմքում , որը կարողանալու է լիարժեք օգտագործել ոչ միայն օրենսդրական, այլ նաև վերահսկողական լիազորությունները: Եվ շատ ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության դեսպանատունը և Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարությունը որոշում են կայացրել նման ծրագիր իրագործել»,- ընդգծեց Պողոսյանը:

Նա նշեց, որ համապատասխան պայմանավորվածությունից հետո ՀՀ ԱԺ-ն և ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատունը մրցույթ են հայտարարել, իսկ  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը գրել է ծրագիրը, մասնակցել է մրցույթին և հաղթել այն: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխատանքներ տանել նորեկ պատգամավորների, խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների, աշխատակազմի հետ: Թևան Պողոսյանն ընդգծեց, մեր պատգամավորների հետ աշխատելու են հիմնականում իրենց կենտրոնի հայ մասնագետները, սակայն հավելեց, որ իրենք խնդրելու են, որպեսզի ծրագրի իրականացման ընթացքում նաև Մեծ Բրիտանիայից մասնագետներ ժամանեն Հայաստան և կիսվեն իրենց փորձով:

"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders