Հակաքաղցկեղային հզոր միջոց
LIFEԱմերիկացի գիտնականները 2 մլն դոլլար գրանտ են ստացել կրծքի քաղցկեղը սպանող միջոցի մշակման համար: Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, նրանց աշխատանքի հիմքում ընկած է սովորական կերակրի սոդան:

Տվյալ փուլում կրծողների վրա կատարված փորձերն ապացուցել են, որ սոդան կարող է փոքրացնել ուռուցքի ծավալը, հակազդելով կաթնաթթվին, որի կուտակումը ձևավորվում է ըստ քաղցկեղի տարածման չափի:
Կերակրի սոդայի լուծույթ խմելով մարդը կարող է մարմնում փոխել pH-ի մակարդակը, որը հնարավորություն կտա բարձրացնել հակաքաղցկեղային միջոցների արդյունավետությունը:

Իհարկե, այստեղ կան սահմանափակումներ. սոդայի չափից ավել օգտագործումը կարող է երիկամներում և միզապարկում առաջացնել թունավորում: Պետք է ասել, որ սոդայի լուծույթը բժշկության մեջ վաղուց է օգտագործվում: Սովորաբար այն օգտագործում են որպես ողողելու հակասեպտիկ և այրոցքի ժամանակ ավելորդ թթվաայնությունը չեզոքացնող միջոց:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



