Հարավային Կորեան բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումներ Է կատարել. Yonhap
SOCIETYՀարավային Կորեան գործողության փոքր շառավղով սեփական մշակման «Հյոնմու-2» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումներ Է կատարել, որը կարող Է թիրախներ խոցել մինչեւ 800 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին հայտնել Է Yonhap գործակալությունը:
«Դա կլինի սպառազինությունների մեր համակարգի հանգուցային բաղադրիչը Հյուսիսային Կորեայի կողմից հարձակման դեպքում»,- գործակալությունը մեջբերել Է նախագահական վարչակազմի ներկայացուցչի խոսքը:
Փորձարկումներն իրականացվել են Սեուլից 200 կմ հեռավորության վրա գտնվող զինափորձարանում, դրանս ներկա Է եղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը: Սա վերջին ժամանակներս արդեն չորրորդ նման արձակումն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



