Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու բոլոր դեպքերը ՀՀ ՄԻՊ–ի ուշադրության կենտրոնում են
SOCIETYԼրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու բոլոր դեպքերը գտնվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրաչյա Պալյանը:
«Բոլոր նման գործերին Մարդու իրավունքների պաշտպանը հետևում է: Բազմիցս Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարությամբ է հանդես եկել` դատապարտելով լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտումը, նրանց նկատմամբ բռնությունները: Մեր լիազորությունների շրջանակում մենք նման դեպքերի ժամանակ տվյալներ ենք հավաքագրում, ուղարկում համապատասխան մարմիններին և հետևողական լինում ընթացքին:
Հուլիսյան դեպքերի ժամանակ (2016թ. հուլիսի 17–ին մի խումբ զինված անձինք գրավեցին Ոստիկանության ՊՊԾ գունդը, որին հաջորդող օրերին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բռնություններ կիրառվեցին նաև լրագրողների նկատմամբ–խմբ.) Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գնահատական է տվել, լրագրողների նկատմամբ սպառնալիքներին նրանց լրատվական նյութերը ոչնչացնելուն»,– ասաց Հրաչյա Պապյանը:
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



