Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետի տխրությունն ու մեր ազգային իռացիոնալիզմը

ANALYSIS
Տխուր էր մեր վարչապետը, երբ խորհրդարանում ներկայացնում էր կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը:
 
Ինչո՞ւ էր տխուր նա:
 
Այսօր արդեն տխուր լինելու այդ փաստը մտել է մեր քաղաքական դաշտ, ու դրա հիման վրա կառուցվելու են քաղաքական օրինաչափությունների տեսություններ, արվելու են քաղաքական կանխատեսումներ: Մի խոսքով, մեր երկրում այսօր տխուր լինելն ու քաղաքականությունը մեկ հարթության վրա են:
 
Երբ Կարեն Կարապետյանը եկավ Հայաստան ու ստանձնեց վարչապետի պաշտոնը, շատ կարծիքներ շրջանառվեցին. ինչո՞ւ եկավ. ո՞րն էր նպատակը: Նպատակն իրե՞նն էր, թե մեկ այլ ուժի: Անգամ` ուժի՞ էր նպատակը, թե ուժային կենտրոնի: Կամ` ինքն իր կամքո՞վ եկավ, թե եկավ, որովհետև չէր կարող չգալ:
 
Այնուամենայնիվ, եթե ցինիկ հայացքով նայենք իրողություններին, ապա Կարեն Կարապետյանը կատարեց իր առջև դրված խնդիրը: Թիվ մեկ պրագմատիկ խնդիրը: Նա օգնեց, որպեսզի Հանրապետական կուսակցությունը կրկին Հայաստանում մնա միահեծան իշխանություն:
 
Սա հարցի տրիվիալ կողմն է, երևացողը, ակնբախը: Երբ աչքդ գցում ես մակերեսին ու նայում ես իրողություններին ընդհանուր հայացքով:
 
Բայց մենք հայ ենք, մի քիչ էմոցիոնալ ենք: Մի քիչ էլ իռացիոնալ ենք մեր պատկերացումների մեջ: Գուցե իռացիոնալ ենք դարձել, որովհետև 1915–ին ցեղասպանություն ենք տեսել ու այն չե՞նք հաղթահարել մեր մեջ: Գուցե մեր երգերը մի քիչ շա՞տ են լալկան, ու մեզ դո՞ւր է գալիս, որ դրանք լալկան են: Ու մեր հայացքը միշտ եղել է դրսի կողմը, մտածել ենք, որ ինչ–որ մեկի համար մենք շատ թանկ ենք, որ ինչ–որ ուժեր մտածում են մեզ փրկելու մասին, որովհետև գիտեն, որ մեր հանդեպ անարդար է վարվում կյանքը և այլն, և այլն:
 
Այսպիսի բաներ լիքն են մեր ժողովրդի պատմության մեջ: Եվ շատ կտեսնես անհատների, ովքեր տարիներ շարունակ իրենց կյանքը մաշել են անգամ եվրոպական տերությունների ղեկավարների ընդունելությունների սրահներում:
 
Դե ա՛յս ենք. ի՞նչ կարող ենք անել:
 
Ու սրանից հետևում է նաև, որ մեր պատկերացումները մենք չենք ձևավորում միայն սթափ հայացք գցելով այս կամ այն երևույթի վրա: Ու հաճախ և ավելի՛ հաճախ մեր 2+2–ը չորս չի անում. ստանում ենք մեկ այլ թիվ:
Եվ սկիզբ ենք տալիս լեգենդների ու առասպելների ծնունդին: Մեր երազանքներն ու փրկության մեր պատկերացրած ճանապարհները պրոյեկտում ենք մեր ուզած ձևով, մեր ուզած մարդկանց ու մեր ուզած երևույթների վրա:
 
Ու ասում ենք, որ կա՛ն, ի վերջո պե՛տք է որ լինեն հայրենասեր ու հայրենանվեր մարդիկ, ովքեր հանուն հայրենիքի ա՛յս կանեն, ա՛յն կանեն, պատրաստ կլինեն անգամ կառափնարան բարձրանալ: Ու, աչքներս ջուր կտրած, սպասում ենք այսպիսի մարդկանց գալուն:
Չգիտեմ` եկա՞վ այդ մարդը, թե չէ: Կամ որ եկավ, եկողն իրո՞ք այդ մարդն էր, թե այդ մարդը չէր: Միայն մի բան կասեմ՝ Աստված չանի դառնանք Գոդոյին սպասողներ:
 
Հ. Գ. Հրապարակվեցին այն նկարները, որոնք Ազգային ժողովի նիստին նստած, իր համար գրել–գծել–խզմզել էր վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ես հոգեբան չեմ. իրենք կարող են որոշել, թե որ գիծն ո՞ւր է տանում և ինչ է ասում մարդու մասին:
 
Ինձ ընկալելի ասելիք էին պարունակում նրա երկու գրառում–նկարները: Նախ` խաչը: Թևերը սևացրած, ծանրացրած, ընդգծած: Դա գուցե իր խա՞չն է, որ կրում է ու տանում է: Կամ կրկին տանելո՞ւ է այն. չգիտեմ: Հուսանք:
Համենայն դեպս այս պատկերից կարելի է եզրակացնել, որ մեր վարչապետի համար հեշտ չի եղել, նրա խաչը եղել է ծանր ու ընդգծված` իր ծանրությամբ:
Իսկ հետո… Շա՛տ է պարզունակ հնչում, բայց մեր վարչապետի ձեռքը հետևյալ նախադասությունն էր գրել` Հրաժարականի դիմում:
 
Կրկնում եմ, այս երկու պատկերների մեջ տրամաբանություն գտնելու փորձը այնքան պարզունակ կարող է թվալ, որ թույլ չես տալիս այն տեսնելու տալ: Եվ ընդունես, որ մարդու ենթագիտակցությունն այսքան հստակ, պարզ երևան կգա ու կմեկնի նրա անելիքները:
 
Սակայն մեր ազգային իռացիոնալիզմն էլ կարող է ինչ–որ մի կետում ռացիոնալիզմի դռներ բացել: Որովհետև, ինչպես հատկապես հիմա շատ է խոսվում այդ մասին, մտքերն իրականություն դառնալու հատկություններ ունեն, սպասումները նաև կարող են առարկայանալ: Ու այստեղ է, որ հաղթանակն ինքն է իրեն քեզ պարտադրում ու դու գնում ես կանխորոշված ուղղությամբ:
Երբ տեղ ես հասնում, զգում ես արդեն, որ խաչիդ ծանրությունն էլ այդքան մեծ չի եղել: Ու ձեռքդ դուրս է բերել հենց ներսիդ վախերը, երբ պարապ նստած տառեր ու պատկերներ ես նկարել:
 
Համենայն դեպս, այս տարբերակն է խոսում մեր ազգային նկարագրի տրամաբանությամբ ու հարազատ է այդ նկարագրին:
Տեսնենք: Ժողովուրդը դեռ հույսեր է կապում նրա հետ:
 
 
Գոհար Սարդարյան
 
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy