Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ՍԱՊԾ–ն փորձում է կոծկե՞լ իրականությունը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է, ՍԱՊԾ–ն զբաղված է ոչ թե իրեն վերապահված գործառույթն անվերապահորեն իրականացնելով, այլ փաստերը կոծկելով ու սպառողներին մոլորության մեջ գցելով: Խոսքը մասնավորապես «Նուտրիցիա Նուտրիլոն Պրոնուտրա Պլյուս» (NUTRICIA Nutrilon ProNutra+) մանկական կերի մասին ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանի արձագանքին է վերաբերում:

Նա իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր տարածել, թե՝ «NUTRICIA Nutrilon ProNutra+» մանկական սննդամթերքը լեհական արտադրության է.

«Հարգելի լրագրողներ

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ է իրականացնում՝ պարզելու՝ արդյո՞ք NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սնունդն իրացվում է մակնշման պահանջների խախտումներով, թե՝ ոչ: Դիտարկման ավարտից հետո արդյունքները կներկայացվեն:

Մինչ այդ, տեղեկացնում ենք, որ «Սլավ գրուպ» ՓԲԸ–ի կողմից ներմուծված NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքն արտադրվել է լեհական «Օպոլե» գործարանում՝ Հոլանդիայի պատվերով և հոլանդական տեխնոլոգիայով. տուփի վրա կա այս մասին նշում: Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում կատարվել են անհրաժեշտ բոլոր ուսումնասիրությունները, ներմուծողը ներկայացրել է բոլոր պահանջվող փաստաթղթերը:

Ինչ վերաբերում է տուփի վրա ադրբեջաներեն նշումներին, ապա այն որևէ կերպ չի ենթադրում ադրբեջանական ծագում, նույն տուփի վրա համարժեք նշումներ են կատարված նաև մի քանի այլ լեզուներով, և այստեղ չկա որևէ խախտում: Փոքր շուկաներում իրացման դեպքում սա հաճախ կիրառվող պրակտիկա է»,– գրել էր ՍԱՊԾ մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում:

Այս գրառումները նոր հարցադրումներ են առաջացնում, որոնց պատասխանները կամ չկան կամ պարզապես «մեր գյուղ՝ պապիս» ոճով են: Մասնավորապես «Փաստը» ՍԱՊԾ մամուլի քարտուղարից խնդրեց տեղեկացնել, թե լեհական «Օպոլե» գործարանի արտադրանքը գրանցվա՞ծ է արդյոք միասնական ռեեստրում և եթե այո, ապա ո՞րն է ռեեստրի համարը:

Ինչին ի պատասխան Ն. Առաքելյանը պատասխանեց, որ՝ «այն որպես հատուկ նշանակության սննդամթերք, Մաքսային Միության 021 տեխնիկական կանոնակարգի 24–րդ հոդվածի համաձայն, NUTRICIA–ն («Օպոլե»–ի արտադրության ) գրանցված է ԵԱՏՄ արտադրանքի միասնական ռեեստրում»: Դրանից բացի նա ուղարկել էր նաև ԵԱՏՄ միասնական ռեեստրի լինքը՝ «Օպոլե» գործարանի անվամբ կատարված որոնման արդյունքներով:

Մեր հարցադրումը, սակայն ոչ թե այն մասին էր, թե նշված գործարանի արտադրած որ ապրանքներն են ընդհանրապես գրանցված ԵԱՏՄ ռեեստրում, այլ՝ հստակ, թե արդյո՞ք լեհական «Օպոլե» գործարանում արտադրված NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքի բոլոր՝ 1–ին, 2–րդ և 3–րդ համարները, լինելով հատուկ նշանակության սննդամթերք գրանցվա՞ծ են ԵԱՏՄ միասնական ռեեստրում, թե՝ ոչ:

«Փաստը» խնդրել էր նաև տրամադրել միասնական ռեեստրի համապատասխան լինքերը, բայց մինչ այս պահը ՍԱՊԾ–ն որևէ նման տեղեկություն չի տրամադրել:

Շարունակելով նշված սննդամթերքի գրանցման մասին տվյալների փնտրտուքը, մենք ինքներս որոնողական համակարգում երկու՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով չկարողացանք որևէ գրառում գտնել նշված սննդամթերքի գրանցված լինելու մասին:

Ստացվում է, որ այնուամենայնիվ ինչ–որ բան այն չէ, հակառակ դեպքում դժվար չէր լինի պետական կառույցի համար լրատվամիջոցին երեք լինք տրամադրելը, ինչպես դա արվեց «Օպոլե» բառով որոնման արդյունքներն ուղարկելու ժամանակ: Բայց հարցերի հարցն այն է, թե լեհական այս գործարանում արտադրված մանկական կերն արդյոք գրանցվա՞ծ է միասնական ռեեստրում, թե՝ ոչ:

Ի դեպ, այս մանկական կերն առաջին անգամը չէ, որ հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, սակայն մեր ակնարկն ու դրանից հետո սկսված լրագրողական հետաքննությունը ոչ թե այն մասին է, թե այն որտեղ և ում պատվերով է արտադրվել, այլ նպատակ ուներ պարզելու, թե դեղատներում ազատ վաճառվող մանկական կերը, որն ամենաշատ սպառումն ունի Հայաստանում, ընդհանրապես գրանցվա՞ծ է որպես անվտանգ սննդամթերք, թե՝ ոչ:

Հուսանք, որ այս հարցը ոչ միայն մեզ է հետաքրքրում, այլև բոլոր սպառողներին, քանի որ սպառողն իրավունք ունի մինչև վերջ տեղեկացված լինել, թե ինչպիսի սնունդ է իր երեխան ընդունում և ովքեր են դրա անվտանգության երաշխավորները:

 

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League