Ոստիկանները բռնություն են գործադրել քաղաքացիների նկատմամբ
SOCIETYՔաղաքացի Լուսիկ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները իր և ընկերուհու նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են ավտոմեքենան, տարել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ ոստիկանության ծառայողներից մեկը հայհոյել և բռունցքով հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմÕ �ական վնասվածքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, քաղաքացի Լուսիկ Կ.-ի հաղորդման հիման վրա՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
4
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
5
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another



