Մերկել․ ԵՄ զարգացումը պետք է առաջնայնություն դառնա բրեքսիթի մասին բանակցային գործընթացում
INTERNATIONAL NEWSԵՄ-ի ու ԵՄ-ի 27 անդամների զարգացումը պետք է առաջնայնություն դառնա բրեքսիթի մասին բանակցություններում։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ԵՄ-ի գագաթնաժողովի ժամանակ, փոխանցում է DW-ն։
Նա նշել է դրական տրամադրվածությունը, որով Բրյուսելն ու Լոնդոնը սկսել են քննարկել ընթացակարգը;։ «Սակայն ուշադրության կենտրոնում պետք է լինի ԵՄ 27 անդամ երկրների ապագան»,- հայտնել է Մերկելը։ Այդ խնդիրն անվանելով առաջնային, Գերմանիայի կանցլերը շեշտել է, որ Բրյուսելը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի տնտեսական աճն ու սոցիալական բարեկեցությունը նկատելի լինեն ԵՄ յուրաքանչյուր բնակչի համար։ Ընդ որում պետք է քննարկվեն նաեւ աշխատատեղերի, պաշտպանական քաղաքականության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



