Երեւանում ծնված հնգյակի երկու աղջիկները շուտով դուրս կգրվեն
SOCIETYՀայաստանում մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից 2 աղջիկների առողջական վիճակը բժիշկները գնահատում կայուն : «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ իրենց մոտ գտնվող փոքրիկի քաշը հասել է 1 կգ 300 գրամի: «Փոքրիկն արդեն ինքնուրույն սնվում է: Հաջորդ շաբաթ նրան եւ մայրիկին կտեղափոխենք պաթոլոգիայի բաժին»,-տեղեկացրին բուժկենտրոնից:
Մոր եւ Մանկան առողջության պահպանման կենտրոնում գտնվող մյուս աղջկա վիճակը եւս կայուն է: Նա արդեն կշռում է 1 կգ. 550 գրամ: «Փոքրիկը հավանաբար դեռ երկու շաբաթ կանցկացնի հիվանդանոցում, մինչեւ մի քիչ էլ քաշ հավաքի»,-տեղեկացրին կենտրոնից:
«Էրեբունի» հիվանդանոցում մայիսի 3-ի առավոտյան լույս աշխարհ էր եկել 5 երեխա՝ 4 աղջիկ ու 1 տղա։ Ավելի ուշ հինգ երեխաներից երեքը մահացել էին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



