Սերժ Թանկյանը բարեգործական նպատակներով աճուրդի է հանել իր կիթառը
LIFEՀայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն աճուրդի է հանել իր հավաքածուի կիթառներից մեկը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: :
«Սա իմ հավաքածուի՝ ինքնագրով կիթառներից մեկն աճուրդում ձեռք բերելու ձեր հնարավորությունն է: Եկամուտն օգտագործվելու է բարեգործական նպատակներով»,- գրել է նա:
Գրառմանը Սերժ Թանկյանը կցել է «ebay»-ի հղումը, որտեղ աճուրդն անց է կացվում: Կիթառի ընթացիկ գինը 1,625 դոլար է:

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



