Գետնախնձորն իր բուժիչ հատկություններով չի զիջում շատ մրգերի
LIFEԳետնախնձորի օգտակարության մասին հայտնի է դեռ հին ժամանակներից: Գետնախնձորը հասանելի է հիմնականում աշնանը և գարնանը: Ինչպես հաղորդում է Past.am-ը, գետնախնձորը հողի մեջ, ցողունի հիմքի մասում առաջացած կլոր, երկարավուն, սպիտակ, դեղին, կարմիր գույնի պալարներ են, որոնք պարունակում են ֆրուկտոզա, ինուլին, պեկտինային նյութեր, սպիտակուցներ, ցելյուլոզա, ճարպեր։
Գետնախնձորը զգալի քանակությամբ ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ, կրեմնիում, ցինկ, B1, PP, C վիտամիններ, քոլին, կա նաեւ կարոտին, օրգանական թթուներ է պարունակում:

Բժշկության մեջ օգտագործում են ստամոքսաղիքային տրակտի քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում: Այն օգնում է սթրեսային իրավիճակներում, վարակիչ հիվանդությունների ժամանակ: Գլյուկոզայի յուրացմանը նպաստելով` ապահովում է էներգետիկ նյութափոխանակություն, ինչն էլ իր հերթին նպաստում է սպիտակուցի, խոլեստերինի սինթեզմանը:
Գետնախնձորը օգտակար է նաև գեր մարդկանց, որոնց մոտ հաճախ զարգանում է 2-րդ տիպի շաքարային դիաբետ, իսկ նման խնդիր ունեցողներին խորհուրդ է տրվում օրը 3 անգամ 2-3 գետնախնձորի պալար ուտել` սնունդ ընդունելուց 10 րոպե հետո:
Գետնախնձորը կարգավորում է աղիների միկրոֆլորան, ուստի այն խորհուրդ է տրվում դիզբակտերիոզով տառապող մարդկանց: Օգտակար է նաեւ նրանց, որոնք ունեն ստամոքսի եւ 12-մատնյա աղիքի խոց և գաստրիտ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



