Պիցցա պատրաստելու ևս մեկ հետաքրքիր բաղադրատոմս, որը դուր կգա բոլորին
LIFEBlognews.am-ը գրում է.
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 2,5 բաժակ
- ջուր - 1 բաժակ
- փխրեցուցիչ - 10գր
- մեղր - 1/2թ/գդ
- աղ - 1/2թ/գդ
- ձիթայուղ - 1/2թ/գդ
- Միջուկի համար՝
- միս տավարի (աղացած) - 200գր
- սոխ - 1 հատ
- ջուր - 1ճ/գդ
- երշիկ - 250գր
- պանիր մոցարելլա - 150գր (քերած)
- ձու - 1 հատ
- լոլիկի մածուկ - 200գր
- ռեհան - 1/4թ/գդ (չորացրած)
- սխտոր - 1/4թ/գդ (փոշի)
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Բացում ենք մեղրը գոլ ջրով, ավելացնում ենք փխրեցուցիչը և թողնում հանգստանա 5-10 րոպե:

- Երբ փխրեցուցիչը սկսում է փրփրել ավելացնում ենք ձիթայուղը, աղը, ալյուրը և հունցում փափուկ, էլաստիկ խմոր: Պատրաստի խմորի վրա քսում ենք ձիթայուղ, ծածկում ենք ցելոֆանով և թողնում հանգստանա 40-60 րոպե սենյականին ջերմաստիճանում:

- Կտրատում ենք սոխը և տապակում ձիթայուղի մեջ, ապա ավելացնում ենք աղացած միսը, ջուրը և շոգեխաշում ֆարշը 20-30 րոպե փակ կափարիչով:
Առանձին կաթսայի մեջ խառնում ենք լոլիկի մածուկը, չորացրած ռեհանը, սխտորի փոշին, աղը, սև պղպեղը և եփում 5-7 րոպե:
- Բաժանում ենք խմորը 4 գնդի: Յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք, բացում բարակ շերտով, մի ծայրի վրա քսում ենք պատրաստի սոուսը, ապա դնում պատրաստի ֆարշը, քերած պանիրը ու կտրատված երշիկը: Ծածկում ենք խմորի երկրորդ կեսով, լավ ամրացնում ծայրի հատվածները, վրան քսում ենք ձու և թխում ջեռոցում 7-10 րոպե 150 աստիճանում:

- Դե ինչ անուշահամ պիցցան պատրաստ է:

“Փակ” պիցցա-ն շատ հարմար է պատրաստել, երբ սպասում եք հյուրերի, սա և համեղ է, և հեշտ: Բաղադրիչները նախատեսված են 4 հատ համեղ պիցցա ստանալու համար:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month
5
Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank



