Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Լևոն Շիրինյան. «20 տարի աշխատած դատավորը ատեստացիա չի հանձնել. պատկերացրեք՝ որքան ճակատագրեր է խեղել». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Ելք» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրություն է պատրաստել, որով միջնորդում է Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակել կալանքից: «Ելք»–ի պատգամավորները պատրաստ են նաև հանդես գալ որպես Անդրիաս Ղուկասյանի երաշխավոր: Առավոտյան գրությունը կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին»,–այս մասին երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Սրա հետ կապված «Փաստը» զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ՝ պարզելու վերջինիս կարծիքը «Ելք»–ի կողմից նման քայլեր ձեռնարկելու հետ կապված: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի գրառմանը հետևել էին ամենայն հավանակնությամբ «Սասնա ծռերի» աջակիցների մեկնաբանություններն առ այն, որ «Սասնա ծռերի» արարքի մեջ հանցակազմ գտնելուց հետո նման գործողություններն անհասկանալի են և նույնիսկ ծիծաղելի: Օգտատերերից մեկն էլ այն կարծիքն էր հայտնել, թե մեկ տարին շուտով կլրանա, փաստեր չկան դատելու համար, և գործը պիտի կարճվի: Իսկ այս դեպքում Նիկոլ Փաշինյանը իբրև թե ճիշտ հաշվարկ է արել և արդյունքում Անդրիասի ազատության դափնին «Ելք»–ին կհասնի:

Մեզ հետ զրույցում Լևոն Շիրինյանը նշեց, որ անկախ ամեն ինչից քայլը դրական է և ողջունելի: Ինչ վերաբերում է նրան, թե հանցակազմ կա, թե չկա, ըստ քաղաքագետի՝ դա արդեն դատարանը պետք է որոշի: Չնայած ինքը հակված է նրան, որ «Սասնա ծռերի» քայլի մեջ հանցակազմ չկա:

«Ես երկուսի մեջ էլ հանցակազմ չեմ տեսնում: Եթե քրեական գործ կա առանձին դեպքի կապակցությամբ, դա կարող են իրավապահ մարմինները քննել, պարզել: Բայց ես կառաջարկեի եվրոպական վերահսկողություն իրականացնել: Տեսեք՝ նրանք իրենց ապստամբներ են հայտարարել, իսկ ապստամբությունը միջազգային օրենսդրության մեջ է: «Ելք»–ի առաջարկը չափազանց ողջունելի է: Ես առհասարակ մի առաջարկ ունեմ՝ բեռնաթափե՛ք բանտերը: Մանավանդ գիտեք, թե այս դատարանների հեղինակությունը որքան «բարձր» է հասարակության մեջ: Ես վստահություն չունեմ իրենց հանդեպ, արդյոք ճի՞շտ կդատեն: Իսկ պատճառներից մեկն էլ այն է, որ այս օրերին դատավորների և դատախազների ատեստացիաներ են իրականացվել, և տասնյակ տարիներ աշխատած մարդիկ 2 են ստացել, ատեստացիա չեն անցել: Իսկ նրանք 100–ավոր մարդկանց ճակատագրեր են խեղել, եթե քննությունը չեն կարողացել հանձնել: Եթե աշխատելուց հետո չեն կարողանում ատեստացիա հանձնել, ուրեմն նրանց նկատմամբ ես վստահություն չունեմ: Դրա համար է նաև պետք, որ մեր դատարանների հանդեպ եվրոպական վերահսկողություն լինի»,– ասաց նա:

Քաղաքագետն իր խոսքում նաև նշեց, թե կողմ է, որ Հայաստանում կոնսենսուս առաջանա և բեռնաթափվի ամեն ինչ: Այն դիտարկմանն էլ, թե հնարավո՞ր է, որ առանց այդ միջնորդության էլ շուտով ազատ արձակվեր Անդրիաս Ղուկասյանը և այստեղ «Ելքի» կողմից կարող է հաշվարկ լինել՝ Շիրինյանը պատասխանեց՝ թող ուրիշ կուսակցություններ էլ նույնը անեն ու դափնիներն իրենց վերցնեն:

«Այդ մարդիկ եթե արել են, ճիշտ են անում: Նույնիսկ եթե դափնիի համար էլ է արվում, ճիշտ են անում: Ես, օրինակ, Անդրիաս Ղուկասյանի պարագայում չեն հասկանում, թե ինչու է նա նստած: Ժողովուրդը բողոքելու իրավունք չունի՞: Բողոքի զանգվածային ցույցերը երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Իսկ ապստամբության իրավունքը ժողովրդի սուվերեն իրավունքն է միջազգային օրենսդրությամբ: Այնպես որ թող ֆոկուսներ չանեն»,– նշեց նա՝ հավելելով,– «Նայեք, 20 տարվա դատավորը ատեստացիա չի անցնում, գիտելիք չունի, բայց տարիներ շարունակ դատավարություն է իրականացրել, դե կարող է սա էլ այդ դեպքերից մեկն է: Իսկ սա խոսում է Հայաստանի դատական համակարգի գիտելիքների չափազանց ցածր մակարդակի մասին»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League