Եգիպտոսի Սահմանադրական դատարանը կասեցրել է Կարմիր ծովի 2 կղզին Սաուդյան Արաբիային փոխանցելու գործընթացը
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի Սահմանդրական դատարանը չորեքշաբթի ժամանակավորապես կասեցրել է երկու կարմիրծովյան կղզի Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին դատական որոշումները:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ դատական որոշումների կատարումը կասեցվել է մինչև այն պահը, երբ կստուգվի դրանց համատեղելիությունը սահմանադրությանը:
Անցյալ շաբաթ Եգիպտոսի խորհրդարանը Էր-Ռիադի հետ համաձայնեցրել է Տիրան և Սանաֆիր կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին:
Ավելի վաղ եգիպտական կառավարությունից հայտնել էին, որ կղզիները Եգիպտոսի իշխանության տակ են անցել միայն 1950 թվականին, և որ դրանք Սաուդյան թագավորությանը փոխանցելով Եգիպտոսը տնտեսական շահույթ կունենա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



