Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Գիրքը կարդացել եմ մատիտը ձեռքիս. հայագետ Ռաֆայիլ Զինուրովը՝ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի գրքի մասին

SOCIETY

Մոսկվայի «Բիբլիո-Գլոբուս» գրախանութում տեղի ունեցավ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի «449-451 թթ. հայ-պարսկական պատերազմի ռազմական պատմությունը» մենագրության շնորհանդեսը:

Միջոցառումը, որին մասնակցեցին ռուսաստանյան հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ, պատմաբաններ և քաղաքագետներ, կազմակերպել էր ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը` «Զգու՛յշ, պատմական փաստեր են» ծրագրի շրջանակում:
Այն բացեց ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, նշելով, որ ներկայացվող մենագրությունը հանդիսանում է հայ-պարսկական պատերազմի ռազմական տեսանկյան ամբողջական լուսաբանումը և դրա բոլոր վեց փուլերի մանրամասն ներկայացումը: «Իբրև պատմաբան, ցանկանում եմ նշել, որ հեղինակը վերլուծել է անտիկ և վաղ միջնադարյան ռազմական մտքի սկզբնաղբյուրները և դրա հիման վրա հայկական բանակի հայեցակարգը, կառուցվածքն ու գործողությունները ներկայացնում է տվյալ պատմական փուլի ռազմական արվեստի հետ համեմատելով»,–ընդգծեց ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահը: «Այս աշխատանքը լուրջ ներդրում է Հայաստանի ռազմական պատմության ուսումնասիրության և հայկական ռազմապատմագիտական դպրոցի ձևավորման գործում»:

Գիրքը բարեկամ հայ և պարսիկ ժողովուրդների պետական կարգերի և բանակների կառուցվածքների համակարգված վերլուծությունն է, ինչը բարձրացնում է նրա արժեքը տարածաշրջանային պատմագրության համար: «Ցավոք, մեր տարածաշրջանի պատմությունը ենթարկվում է կեղծարարության փորձերի, իսկ դրա դեմ կարելի է պայքարել այնպիսի ուսումնասիրություններով, որոնք հենված են փաստերի վրա: Փաստերի հետ չեն վիճում, դրանք ուսումնասիրում և հաշվի են առնում», – ընդգծեց «Զգու՛յշ, պատմական փաստեր են» ծրագրի նախաձեռնող Յուրի Նավոյանը:
ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, հայագետ Ռաֆայիլ Զինուրովը հանդիսանում է «Հայաստան. հազարամյակների ուղի» եռահատորյակի հեղինակը, որի առաջին հատորը լուսաբանում է նաև այն ճակատամարտերը, որոնք ներկայացված են Արմեն Այվազյանի գրքում: «Ես Հայաստանի պատմությամբ վաղուց եմ զբաղվում: Ներկայացվող գիրքը ես կարդացել եմ մատիտը ձեռքիս: Սա դասական ակադեմիական ուսումնասիրություն է»,– պատմեց եռահատորյակի հեղինակը:
«Երբեմն ինձ թվում է, որ Արմեն Այվազյանը ռազմական գործիչ է, քանի որ գիրքը շատ բանիմացորեն է շարադրված ռազմական գործի տեսանկյունից: Այն պատմականորեն ճիշտ է և օբյեկտիվորեն է գրված: Հենց դրանում է նրա գլխավոր արժեքը», – նշում է ռուսաստանյան սենատորը:
«Այս գրքի լույս ընծայումը իրադարձություն է ժամանակակից հայագիտության համար». իր տեսակետը բերեց շնորհանդեսի մեկ ուրիշ մասնակից` kavkazoved.info կայքի խմբագիր Անդրեյ Արեշևը: «Ռազմական պատմությունը ցանկացած ժողովրդի` առավել ևս հայերի համար, ինքնության վճռական բաղադրիչ է: Գրքի մեծ արժանիքներից է հանդիսանում հին Հայաստանի ռազմական պատմության, նրա տարածքային և վարչական կառուցվածքի, բնակչության քանակի մանրամասն վերլուծությունը»,– նշեց նա:

Հեղինակը այն ժամանակվա իրադարձությունների նկատմամբ իր հայացքը ներկայացնում է սառնասրտորեն ու առանց նախապատվությունների: Այն հայացք է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի պատմության նկատմամբ ընդհանրապես, ինչը կարևոր է պատմության կեղծարարությանը հակազդելու տեսանկյունից, համարում է Անդրեյ Արեշևը:
«Արմենը զարմանալի մարդ է, նրա ամբողջ գործունեությունը կապված է Հայաստանի պատմությունը ներկայացնելու հետ: Նա իր գրքում վերլուծում է այն, ինչը տարբեր պատճառներով շրջանցում են ուրիշ հեղինակները, – իր տեսակետը ներկայացրեց քաղաքագետը: – Հեղինակը գրում է ռուսերեն և անգլերեն լեզուներով, իսկ դա թույլ է տալիս սեփական մտքերը ներկայացնել և ինտեգրվել ռուսալեզու և անգլիալեզու գիտական դպրոցներին»:
«Հատկանշական է, որ հեղինակի բոլոր հիմնավորումները կառուցված են լուրջ ապացուցողական հենքի վրա, ամեն մի եզրակացություն հաստատվում է փաստական հստակ համակարգով», – Արմեն Այվազյանի գրքի մասին իր տեսակետը ներկայացրեց իրավագիտության դոկտոր, Մոսկվայի «Բարշչևսկի և գործընկերներ» փաստաբանական կոլեգիայի նախագահ Սամվել Կարախանյանը:
Փորձառու իրավաբանի խոսքերով, գիրքը ոչ միայն ակադեմիական հետաքրքրություն է ներկայացնում, այլ նաև ունի գործնական նշանակություն պետական շինարարության տեսանկյունից: «Այսօր, երբ Հայաստանը վերականգնել և ամրապնդում է իր պետականությունը բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, այսպիսի ուսումնասիրությունների միջոցով ժամանակակից քաղաքական գործիչները հնարավորություն ունեն ուսումնասիրելու, թե պետական կառավարման, ռազմական և աշխարհաքաղաքական ինչպիսի հնարավորություններ ուներ Հայաստանը», – նշեց Կարախանյանը:
Իր հերթին Արմեն Այվազյանը պատմեց այն դժվարությունների մասին, որոնց ինքը հանդիպել է մենագրությունը շարադրելիս: Հայաստանի ռազմական պատմությունը հազարավոր ճակատամարտեր ունի: Այվազյանը հայ-պարսկական պատերազմը ընտրել է իբրև «փորձնական» ծրագիր:
«Ոչ միայն այս պատերազմն էր սպասում իր ուսումնասիրողին այս ծավալով և տեսանկյունով, այլ նաև Հայաստանի պատմության շատ ու շատ ռազմական էջեր դեռ կարոտ են հետազոտման, – համարում է մենագրության հեղինակը: – Հույս ունեմ, որ իմ ուսումնասիրությունը իր ներդրումը կունենա, և նրանք, ովքեր կհետևեն ինձ, կարող են օգտվել այն նյութերից ու մեթոդաբանական ու տերմինաբանական բազայից, որը ներկայացված է այս գրքում»:
Արմեն Այվազյանի «449-451 թթ. հայ-պարսկական պատերազմի ռազմական պատմությունը» գիրքը 2016 թվականին լույս է տեսել Սանկտ-Պետերբուրգի «Ալետեյյա» հրատարակչությունում, իսկ այս տարի վերջինիս կողմից այն վերահրատարակվել է:

Ելենա Խրուսալևա

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League