Պորտուգալիայում հրդեհներից տուժածների թիվը հասել է 204-ի
INTERNATIONAL NEWSՊորտուգալիայի կենտրոնական մասում անտառային հրդեհի հետևանքով տուժածների թիվը 157-ից հասել Է 204-ի, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Publico թերթին:
Թերթի տեղեկատվությամբ՝ այս պահին ավելի քան 1200 հրշեջներ շարունակում է կրակի դեմ պայքարել Պեդրոգան Գրանդի բնակավայրի շրջանում, որտեղ տարերքի զոհ է դարձել 64 մարդ: Բռնկումը, որն սկսվել է հունիսի 17-ի ցերեկը, մինչ այժմ չի հաջողվել լիովին տեղափակել:
Հրդեհի հետևանքով արդեն այրվել է մոտ 30 հազար հեկտար անտառ: Ավելի վաղ տեղական ոստիկանությունը ենթադրություն է հայտնել, թե Պորտուգալիայում հրդեհը բռնկել է կայծակի հարվածի հետևանքով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



