Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի տարեկան 5 տոկոս աճ

SOCIETY

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ելույթ է ունեցել Ազգային Ժողովում ՀՀ կառավարության Ծրագրի ներկայացման ժամանակ՝ նշելով, որ ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի տարեկան 5 տոկոս աճ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հարգարժան պարոն վարչապետ,

Հարգելի պատգամավորներ

Ձեզ է ներկայացվում  գյուղատնտեսության ոլորտում  Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նպատակադրված ծրագրերը և նպատակները: Նախատեսում ենք տարեկան առնվազն 5 տոկոսով ոլորտի համախառն արտադրանքի ավելացում, պարենային անվտանգության մակարդակի բարձրացում,  բարձրաժեք գյուղատնտեսության զարգացում, արդիական տեխնոլոգիաների ներդրում, ներմուծման փոխարինում, արտահանման ծավալների ավելացում և տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծում:

Գյուղատնտեսության ոլորտում շատ խնդիրներ մենք ունենք և այսօր հնչեցված հարցերը կապված բնակլիմայական աղետների հետ մտահոգում է նաև ՀՀ կառավարությանը և այսօր կներկայացնենք նշված խնդիրների լուծումներ: Չնայած այդ խնդիրներին՝ մենք ունենք նաև շատ դրական ազդակներ. ունենք խոշոր ընկերություններ, որոնք կատարում են  զգալի ֆինանսական ներդրումներ, նոր տեխնոլոգիաներ են կիրառում և հաջողություններ են գրանցում թե՛ արտադրության, թե՛ արտահանման մեջ : Գյուղատնտեսության նախարարությունն աշխատանքներ է իրականացնելու նոր ծրագրով  պայմաններ  ստեղծել, որպեսզի մեր երկրում փոքր և միջին գյուղացիական տնտեսությունները ևս զարգանան և եկամուտներ ապահովեն:

Գյուղատնտեսության ոլորտում կենտրոնանալու ենք ոլորտի ներդրումների   ապահովագրության, արդյունավետության բարձրացման, ժամանակակից տեխնոլոգիաների կիարառման և ժամանակակից ֆերմերային տնտեսությունների զարգացման վրա:

Նշված թիրախներին հասնելու համար անհրաժեշտ է  առաջնահերթ ներդնել հետևյալ ծրագրերը ՝

Գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար անհրաժեշտ դեզագրեգացված գյուղատնտեսական տվյալների բազայի ստեղծման համար իրականացնելու ենք Աշխարհագրական թվայնացված համակարգի (ԱԹՀ) ներդրման ծրագիրը: Արդյունքում կունենանք հողերի ֆիզիկական և իրավական կադաստր, ինչը թույլ կտա վերլուծելու հողերի կարգավիճակը, մշակովի է այն թե  անմշակ, ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, տվյալ տարածքում աճեցվող մշակաբույսերի տեսակներ, տեղի ունեցող աշխարհագրական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն, կլիմայի ազդեցության վերաբերյալ տվյալները, գյուղատնտեսական նշանակության մոնիտորինգային տվյալները, օրինակ՝ վնասի գնահատում և այլն:

Ելնելով տվյալ տարածաշրջանի առանձնահատկություններից՝ վեր ենք հանելու մանրամասն համեմատական վերլուծություններով, խորհրդատվություն ենք տրամադրելու մշակաբույսերի տեսականու, ոռոգման ինտենսիվության, պարարտանյութերի տեսակի վերաբերյալ:

Առանցքային է գյուղատնտեսության մեխանիզացիայի խնդիրը: Այն լինելու է մեր կարևորագույն թիրախներից, և էական դերակատարում է ունենալու հատկապես փոքր ու միջին  տնտեսությունների արդյունավետության բարձրացման համար:

Արդեն իսկ ընթացիկ տարում մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը: Այդ ծրագրով   տնտեսավարողների համար իրականացվում է լիզինգով մատչելի տոկոսադրույքով գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարում:  Ծրագրով գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ տրամադրվել է շուրջ 21 միավոր տրակտոր և 12 միավոր այլ գյուղտեխնիկա:

Բացի այդ, ստեղծվելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական տեխնիկայի կայան (ԳՏԿ), որի շնորհիվ կարող են ժամանակակակից գյուղատնտխնիկայի ծառայություններից օգտվել նաև այն փոքր տնտեսավարողները, որոնք չունեն բավարար ֆինանսական միջոցներ՝ լիզինգի ծրագրով գյուղտեխնիկա ձեռքբերելու համար:

Արտադրողականության բարձրացման ուղղությամբ նախատեսում ենք իրականացնել  նաև հետևյալ ծրագրերը.

Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնմամբ մենք այսօր կխթանենք   պտղաբուծության զարգացումը և կավելացնենք արտահանումը: Հայաստանում զարգացում է ապրում ջերմոցաշինությունը. հիմնվում են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսություններ, որոնք իրենց արտադրանքի զգալի մասն արտահանում են: 

Նախատեսվում է նաև աջակցել փոքր հողատեսքերում բարձրարժեք մշակաբույսերի մշակությամբ զբաղվող տնտեսվարողներին, որը մեծ պահանջարկ ունի  միջազգային շուկայում: Ուստի, այդ մշակաբույսերի աճեցումը փոքր տնտեսությունների համար շահավետ և եկամտաբեր ուղղություն կարող է լինել: 

Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով էլ նախատեսվում է խթանել բազմամյա տնկարկներում` պտղատու և խաղողի այգիներում, բարձրարժեք մշակաբույսերի դաշտերում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման գործընթացը:  Արդյունքում կունենանք բերքի որակի բարելավում, հանրապետության ջրային, էներգետիկ և հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում, մշակովի հողատարածքների ընդլայնում` պոտենցիալ ոռոգելի, սակայն փաստացի չմշակվող տարածքների մշակման խթանում:

Բուսաբուծության ոլորտում նախատեսվում է ամրապնդել նաև սերմնաբուծությանսերմնարտադրության և սերմապոհվման սելեկցիոն կայանների կարողությունները, ընդլայնել դրանց ցանցը, ինչպես նաև շարունակել սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման ծրագիրը:

Նախատեսվում է շարունակել գյուղոլորտին նպատակային վարկերի տրամադրման պետական աջակցության ծրագիրը՝ առավել բարելավելով պայմանները, մասնավորապես, տրամադրվող մինչև 3 մլն դրամի շեմը բարձրացնել՝ նվազագույն  շեմը սահմանելով՝ 3, իսկ առավելագույնը  10 մլն դրամ և առավել մատչելի դարձնել տոկոսադրույքը: Այս ծրագիրը հնարավորություն կընձեռի զարգացնել փոքր և միջին տնտեսությունները, որպեսզի նրանք արդյունավետ գյուղատնտեսություն վարեն՝ հիմքում ունենալով հստակ բիզնես ծրագիր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն աշխատանքներ է իրականացնում նաև մեր արտահանման այցեքարտը հանդիսացող կոնյակագործության և գինեգործության վարկանիշի բարձրացման և մրցունակության ապահովման համար: Այսօր գործում է խաղողագործության և գինեգործության զարգացման հիմնադրամը,  որը հնարավորություն կընձեռի ստեղծել մի հարթակ, որտեղ խաղող արտադրողները և մթերողները միմիանց հետ կհամագործակցեն, որի արդյունքում կբարելավվի գինու և կոնյակի արտադրանքի որակը, կբարձրանա հայկական գինու ճանաչելիությունը և կավելանա արտահանումը:

Ներկայում գյուղացիական տնտեսությունների համար արդիական է մնում արտադրած գյուղմթերքի իրացումը և վերամշակողների կողմից ֆինանսական պարտավորությունների ժամանակին կատարումը: Նախարարությունը մշակել է Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին մատչելի պայմաններով վարկերի տրամարման ծրագիր: Վերամշակողներին կտրամադրվեն մատչելի տոկոսադրույքով վարկեր, որոնք պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի արժեքի վճարմանը: Այսպիսով, գյուղացիական տնտեսությունների համար հնարավորություն կստեղծվի կարճ ժամկետում ստանալ իրացված հումքի արժեքը:

Գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է արդիական մնալ անհրաժեշտ մասնագետներով համալրման հարցը: Այդ նպատակով մենք կվերակառուցենք Խորհրդատվական բլոկը: ՀՀ կրթության և գիտության  նախարարության հետ համատեղ և Եվրոպական Միության աջակցությամբ նախատեսում ենք Լոռու մարզում  ստեղծել ագրարային կրթական կլաստեր,  որն իր մեջ կներառի միջնակարգ, բարձրագույն և գիտական մաս, ինչպես նաև կպարունակի գործնական դասընթացներ,  այսպիսով  կբարձրացնենք ֆերմերային կրթության մակարդակը մեր երկրում:  Գյուղական խորհրդատվական ծառայությունների ծրագրով նախատեսում ենք նաև գյուղացիական տնտեսությունների շրջանում իրականացնել լայնամաշտաբ իրազեկման աշխատանքներ՝ պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ և հետևողական լինել ծրագրերի իրագործման ընթացքին:

Գյուղատնտեսության կարևոր ուղղություններից է նաև անասնաբուծության ճյուղի զարգացումը, որը թույլ կտա մեր ազգաբնակչությանն ապահովել որակյալ կաթնամթերքով և մսամթերքով: Տոհմաբուծարանների ստեղծման և զարգացման ծրագրով նախատեսվում է հանրապետությունում տավարի նախիրները համալրել բարձրարժեք տոհմային կենդանիներով: Ոլորտի կարևոր նախապայման է նաև անասնաբուժության զարգացումը՝ որպես հանրապետությունում հակաանասնահամաճարակային կայուն իրավիճակի ապահովման երաշխիք:  Նախարարությունը նախատեսվում է մշակել գործուն մեխանիզմներ պատվաստումների որակի բարձրացման և մատուցվող ծառայությունների բարելավման հարցերում:

Անտառային ոլորտում նախատեսվում է իրականացնել անտառպահպանման ծառայությունների կատարելագործման, հսկողության և անտառների  կառավարման արդյունավետության բարձրացման ծրագիր:

Մեր ուշադրության կենտրունում է լինելու նաև  սննդամնթերքի անվտանգության ապահովումը, ուստի նախատեսել ենք ներդնել գյուղատնտեսական կենդանիների նույնականացման, հաշվառման և համարակալման թվայնացված համակարգ, բարձրացնել սննդամթերքի անվտանգության լաբորատոր հսկողության մակարդակը, պարզեցնել վարչարարությունը ներմուծվող սննդամթերքի որակի նկատմամբ,  խստացնել սննդի որակի վերահսկողութունը, փուլային անցում կատարել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառմանը:

Թվարկված ծրագրերի արդյունավետությունը և գյուղատնտեսության զարգացման համար հիմնական խնդիրը ռիսկն է, որն ունեն  գյուղացիական տնտեսությունները՝ ոլորտում ներդրումներ կատարելու համար:  Դրա համար իրականացնելու ենք նաև արտադրողի պաշտպանությանն ուղղված համալիր միջոցառումներ:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագրով նախատեսում ենք վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման կիրառում, որով գրեթե կբացառվեն կարկտահարության վնասները, կբարձրանա ապահովագրության համար գրավչությունը, կբարելավվի բերքի որակը, կավելանան տնտեսավարողների եկամուտները: Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է ստեղծել հակակարկտային պաշտպանության  համակարգի առավել արդյունավետ  և փոխլրացնող  համակարգ՝  ներառելով նաև  հրթիռային պաշտպանության ժամանակակակից միջոցներ:

Գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է ապահովագրական համակարգի ներդրմամբ ճիշտ և թիրախային ներդրումների հոսք ապահովել: Այն կունենա կրկնակի էֆեկտ՝ կբարձրացնենք գյուղատնտեսության ոլորտի արդյունավետությունը և կապահովենք նոր ներդրումներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է 2018 թվականից սկսել ապահովագրական համակարգի փորձնական ծրագրի կիրառումը:

Թվարկված  ծրագրերից զատ՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ  աշխատանքներ են իրականացվում, որպեսզի  հնարավորություններ  ստեղծվի փոքր ու միջին գյուղացիական տնտեսությունների համար, որպեսզի նրանք միավորվեն  և  մեկ ապրանքանիշի անվան ներքո արտահանեն իրենց արտադրանքը:

Ամփոփելով վերոնշյալ  ծրագրերը՝  պետք է նշենք, որ դրանք միտված են  ոլորտում իրականացվող  համակարգային զարգացումներին, որոնք մեզ հնարավորություն կտան 2-3 տարի անց ունենալ անհրաժեշտ և բավարար հիմք, որպեսզի մեր երկրում զարկ տանք արդյունաբերական, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ  մասնագետներով համալրված գյուղատնտեսությանը»:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California