Ֆիլիպինների զինվորականները հայտնել են դպրոցից պատանդների ազատ արձակման մասին
INTERNATIONAL NEWSՖիլիպինների զինվորականները հայտնել են, որ երկրի հարավում, Պիգկավայան քաղաքում տարրական դպրոցից պատանդները ազատ են արձակվել։ Հունիսի 21-ի առավոտյան դպրոցը գրավել էին զինյալները, որոնք այնտեղ պահում էին 31 պատանդների, այդ թվում 12 երեխաների, հայտնում է Reuters-ը։
Ի սկզբանե հայտնել են, որ Բանգսամորո խմբավորման 300 զինյալներ գրավել են դպրոցը, հետագայում զինվորականները ճշգրտել են, որ զինյալները 50-ն են եղել։ Նրանք բոլորը հեռացել են դպրոցից, ազատ արձակելով բոլոր պատանդներին։ Բացի դրանից, զինվորականների տվյալներով, եւս 20 խաղաղ բնակիչ է ծուղակում հայտնվել՝ փոխհրաձգության պատճառով։ Նրանց բոլորին հաջողվել է փրկել։
Մինչդեռ, խմբավորման ներկայացուցիչը հայտնել է, որ ոչ մի առեւանգում չի եղել, ու իրենք ընդամենը փորձել են բնակիչներին անվտանգ վայր տեղափոխել, որպեսզի նրանք չհայտնվեն կրակի տակ՝ փոխհրաձգության ընթացքում։



