Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ իշխանությունը խիստ վախեցած է իր ռազմավարական գործընկերոջ վերաբերմունքից․ Արամ Սարգսյան

SOCIETY

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար,  դեսպան Պյոտր Սվիտալսկիի հայտարարություններին հայկական կողմի սուր արձագանքը պայմանավորում է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման մտավախությամբ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ Պյոտր Սվիտալսկին բարեկամաբար իր մտահոգություններն է հայտնել, որից պետք է հետեւություն անեն։

Նշենք, որ ԵՄ դեսպանը խոսելով ՀՀ-ում ընտրական գործընթացներից՝ առաջարկել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկել նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի այն ավելի արժանահավատ լինի։ Նա ընդգծել էր նաեւ, որ Ընտրական օրենսգիրքը իշխող մեծամասանությունը հարմարեցրել  իր  շահերին։  Այս հայտարարություններին հաջորդեց հայկական կողմի կոշտ արձագանքը։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ ԵՄ դեսպանը միջամտում է մեր  երկրի ներքին գործերին, իսկ ԱԺ փոխխոսնակ Էսուարդ Շարմազանովը հակադարձել, թե սա հարսանիք չի, որ ով վճարում է, նա էլ պիտի երաժշտությունը պատվիրի։  Այս պատասխաններից հետո Պյոտր Սվիտալսկին ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց, որ եթե Հայաստանը չցանկանա, իրենք իրենց ներկայությունը չեն պարտադրում եւ բացի այդ՝  շեշտել էր, որ Հայաստանում իրականացվող ծրագրերը 90 տոկոսով ֆինանսավորվում են Եվրամիությունից։

«Ինչ վերաբերում է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ԿԸՀ-ում ներգրավելուն, իմ ընկեր, պատգամավոր Արտակ Զեյնալյանն արդեն տասը տարուց ավել խոսում  է դրա մասին, եւ ես կարող եմ թվարկել շատերին, որոնք առաջարկել են դրա մասին։ Պարոն Սվիտալսկիի մտահոգությունն այն է, որ Հայաստանի ընտրությունները լինեն ընկալելի գոնե Հայաստանի հանրության 60-70 տոկոսի համար»։

Ինչ վերաբերում է Դավիթ Հարությունյանի եւ Շարմազանովի կոշտ արձագանքին, ասաց․ «Ես խորախես համոզված եմ, որ թե Էդուարդ Շարմազանովը, թե Դավիթ Հարությունյանը ինքնուրույն միջամտություն չէին անի, ես համոզված եմ, որ  նման հրահանգ իջել է մասնավորապես ՀՀ նախագահից, ես լուրջ մտավախություն ունեմ, որ առջեւում կա ասոցացման համաձայնագրի ստորագրության անհրաժեշտություն եւ ՀՀ իշխանությունները նախորդի պես խիստ վախեցած են իրենց ռազմավարական գործընկերոջ վերաբերմունքից։ Հավանաբար նրանց ասել են՝ դե փորձեք ստորագրել։ Իմ կարծիքով նման երեւույթ կա»,-ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը։

Արամ Սարգսյանի խոսքով՝ ֆինանսական աջակցության վերաբերյալ հարցը սրեց հայկական կողմը։

«Այն կարծիքին , ոմ որ Սվիտալսկին իր առաջին մտքերը հայտնելուց փորձում էր  դիվանագիտական սահմաններում անկեղծ լինել, տպավորություն ունեմ՝ նա սիրում է Հայաստանը , կապվել է էս երկրի հետ եւ ուզում է ավելի լավը տեսնել եւ այդ առումով ավելի շատ մտահոգություն ու խորհուրդ էր, քան դիվանագետի կոշտ վերաբերմունք։ Քանի որ փորձեց  այդ մարդուն դասեր տալ հայկական կողմը,  Սվիտալսկին էլ ուղղակի դիվանագիտական պատասխան տվեց։  Վերջիվերջո ժողովրդավարության առումով պիտի մեզ օրինակ ծառայի կամ իրավունք ունի խորհուրդներ տալ, իհարկե Եվրեպան, որը 200 տարի եւ ավելի ժողովրդավարության փորձ ունի եւ անցել է այդ ճանապարհը»։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League