35-ամյա Բեյոնսեի և 47-ամյա Ջեյ Զիի նորածիններին դուրս չեն գրում ծննդատնից, քանի որ նրանք առողջական որոշակի խնդիրներ ունեն: Երկվորյակ փոքրիկները՝ աղջիկ և տղա, ժամանակից շուտ են ծնվել և գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Երեխաներին պահում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող հատուկ բոքսում: Նորածինների արյան շիճուկում բիլիռուբինի տոկոսը բարձր է, ինչի հետևանքով նրանց մոտ մաշկի դեղնություն է առաջացել:
Բիլիռուբինը դեղին հեմոքրոմ պիգմենտ է, որը հանդիսանում է լեղիի հիմնական բաղադրիչներից մեկը: Այս խնդիրը շատ հաճախ է հանդիպում ժամանակից շուտ ծնված նորածինների մոտ: Բիլիռուբինն իջեցնելու համար բժիշկները ֆոտոթերապիա են կիրառում, որպեսզի երեխաների օրգանիզմում D վիտամին արտադրվի:
Այն մասին, որ Բեյոնսեն հղի է և երկվորյակ է սպասում, հայտնի դարձավ փետրվարին, երբ երգչուհին հրապարակեց իր մերկ լուսանկարը, որի տակ մակագրված էր . «Հիմա ես երեք սիրտ ունեմ»:




