Բուլղարացի արվեստագետը փողոցում կոտրված իրերի վրա աչքեր է տեղադրում. Զվարճալի ֆոտոշարք
LIFEPast.am-ը գրում է.
Վերջերս համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում է հայտնվել այսպես կոչված աչքառմբակոծության արվեստը, որի միակ նպատակը փողոցներում անցորդների դեմքին մի փոքր ժպիտ առաջացնելն է:
Պարզվում է`այս զվարճալի գաղափարի հեղինակը Շվեդիայում բնակվող Ադամ անունով մի երիտասարդ է, ով փողոցում գտնվող սովորական առարկաների և պատերի վրա սոսնձում է տարբեր չափի աչքեր:
Bored Panda-ի տեղեկացմամբ, նա որոշել է մի փոքր ավելի ջերմ ու դրական դարձնել իր քաղաքի սառը և գորշ ձմեռը՝ այս կերպ ուրախացնելով բնակիչներին:
Աղբյուրի տեղեկացմամբ, թրենդը հասել է Բուլղարիա՝ տեղի փողոցային նկարիչներից մեկի շնորհիվ: Տաղանդավոր արվեստագետը կերպարանափոխում է տարբեր կոտրված առարկաներ, ճաքած պատեր, խողովակներ և ծառեր:
Նրա աշխատանքները ապացուցում են, որ նույնիսկ երևակայության շնորհիվ ամենաանշուք և սովորական բաները կարող են հետաքրքիր տեսք ստանալ և գրավել մարդկանց ուշադրությունը:













