ՊՊԾ գնդի գրավման գործով 14 մեղադրյալների դատական նիստը մեկ ժամով հետաձգվեց
SOCIETYԵրևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ դեռևս չմեկնարկած մեկ ժամով հետաձգվեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների երկրորդ դատական նիստը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` պաշտպանների մի մասը դատարանի շենքի մուտքի մոտ հրաժարվեցին կարգադրիչների կողմից զննության ենթարկվել,ուստի կարգադրիչները նրանց արգելեցին մուտք գործել դատարան: Դատավորը կարգադրիչների արձանագրության հիման վրա մեկ ժամ ընդմիջում հայտարարեց:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



