Հունիսի 21-ը Յոգայի միջազգային օրն է
SPORT Յոգան 5000-ամյա ֆիզիկական, մտավոր և հոգևոր պրակտիկա է, որը ծագել է Հնդկաստանում: Դրա նպատակն է վերափոխել մարմինն ու միտքը: Յոգան մարմնավորում է մտքի և մարմնի, մտածողության և արարքի, զսպվածության և իրագործման միասնությունը, այն ներդաշնակություն է մարդու և բնության միջև, առողջության և բարեկեցության ամբողջական մոտեցում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2014 թ. սեպտեմբերի 27-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կոչ արեց հունիսի 21-ը ճանաչել որպես Յոգայի միջազգային օր: Իսկ 2014 թ. դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այդ օրը հռչակեց որպես Յոգայի միջազգային օր: Ընտրվել է հունիսի 21-ը, քանի որ դա ամառային արևադարձի օրն է` տարվա ամենաերկար օրը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



