Արգենտինայում գաղտնի սենյակ է հայտնաբերվել՝ նացիստական արտեֆակտներով
INTERNATIONAL NEWSԱրգենտինայի ոստիկանութունը հաղորդել է, թե երկրի պատմության մեջ առաջին անգամ ամենամեծ պահուստարանն է հայտնաբերել՝ նացիստական արտեֆակտներով: Բուենոս–Այրեսի արվարձաններից մեկում՝ հայտնի կոլեկցիոնիստներից մեկին պատկանող տան գաղտնի սենյակում, համարյա ութ տասնյակ առարկաներ են գտնվել, դրանց թվում՝ լուսանկարներ, Հիտլերի արձանիկը, բրոնզից նացիստական արծիվ, Վերմախտի համազգեստներ, անգամ մանկական խաղալիքներ՝ սվաստիկայով և այլն:
Համարվում է, որ սրանք բոլորը պատկանել են պատերազմից հետո պատժից Արգենտինա փախած հիտլերականներից մեկին, հնարավոր է՝ Օսվենցիում հազարավորների տանջած դոկտոր Յոզեֆ Մենգելեին, որը հետո ՄՈՍԱԴ–ի ձեռքից փախավ Պարագվայ, այնուհետ՝ Բրազիլիա:
Ենթադրվում է, որ նրան, կամ՝ մեկ ուրիշին պատկանող իրերը նոր լույս կսփռեն պատմության վրա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



